Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«The Beatles» ռոք֊խմբի վերջին երգը արդեն հասանելի է աշխարհին

11.02.2023


Այսօր, նոյեմբերի 2֊ին, Անգլիական հայտնի «The Beatles» ռոք֊խմբի վերջին «Now and Then» երգի մասին սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հաղորդագրություն, որի համաձայն այն մատչելի է ամբողջ աշխարհին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով « ria.ru»֊ին։

Լիվերպուլյան քառյակի «կարապի երգի» հեղինակը և կատարողը խմբի անդամ Ջոն Լենոնն է։

Երգի բնօրինակ ձայնագրությունը արվել է 1970֊ական թ․֊երի վերջին, սակայն այդպես էլ չի ստացել վերջնական մշակում։

Ջոն Լենոնի մահից շատ տարիներ անց խմբի մյուս անդամները՝ Փոլ Մքարթնին, Ջորջ Հարիսոնը և Րինգո Սթարը կրկին անդրադարձան այդ ստեղծագործությանը, որի վրա աշխատանքներն, ի վերջո, ավարտին հասցվեցին այն գրելուց 40 տարի անց։

Երգի վերջնական մշակման համար օգտագործվել է արհեստական ինտելեկտ, որը օգնել է բնօրինակ կատարումից առավել որակյալ զատել Լենոնի ձայնը՝ հետագա օգտագործման նպատակով։

Փոլ Մքարթնին հայտարարել է, որ երգի նոր տարբերակում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված չկա ոչինչ։

«Now and Then» երգի հիման վրա ստեղծված նոր տեսահոլովակը կներկայացվի վաղը՝ նոյեմբերի 3֊ին։

Ջոն Լենոնը զոհվել է 1980թ․֊ի դեկտեմբերի 8֊ին։ Նրա վրա մարդասպանը թիկունքից ատրճանակով 5 կրակոց է արձակել այն ժամանակ, երբ երաժիշտը կնոջ՝ Յոկո Օնոյի հետ դուրս էր գալիս Նյու֊Յորքի Hit Factory ձայնագրության ստուդիայից։

Բժիշկները Ջոնի մահը արձանագրեցին այդ կրակոցներից 25 րոպե անց։

Երաժշտի վրա կրակողը չէր փորձել փախուստի դիմել։ Ոստիկանությունը նրան գտել էր հանցանքի վայրում Ջերոմ Սելինջերի «Անդունդի եզրին, տարեկանի արտում» գիրքն ընթերցելիս։

Մինչ այս քայլին դիմելը հանցագործը մի քանի անգամ ինքնասպանության փորձ էր կատարել և բուժման կուրս անցել ընկճախտի դեմ





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 172 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ