Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բրիջիդ Բարդոյին շտապ օգնություն են ցուցաբերել հրշեջները

07.19.2023


Այսօր, հունիսի 19֊ի առավոտյան, Ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիդ Բարդոյին («ԲԲ»֊ին) իր բնակարանում շնչահեղձ լինելուց փրկել են Միջերկրական ծովի ափին գտնվող Սեն֊Թրոպե (Վար) քաղաքի հրշեջները։ Այդ մասին հաղորդում է «Թագլուրը» հղում անելով «newsinfrance.com»֊ին։

Ինչպես հաղորդել են ֆրանսիական լրատվամիջոցները, 88֊ամյա արտիստուհին խնդիրներ ունի կապված շնուղիների հետ։ Բարդոյի ամուսինը՝ Բերնար դ՝Օրմալը «Վար մորնինգ» պարբերականին հայտնել է, որ առավոտյան ժամը 9֊ին, երբ «Բրիջիդի մոտ շնչառական խնդիրներ առաջացան, որն ավելի սաստիկ էր, քան սովորաբար, բայց նա չկորցրեց գիտակցությունը (…) ժամանեցին հրշեջները և նրան թթվածին տվեցին, որպեսզի նա կարողանա շնչել և մի ակնթարթ սպասեցին, որպեսզի հետևեն նրան․․․»։

Ամուսինը նաև նշել է, որ մյուս հետազոտողները Բրիջիդ Բարդոյի մոտ նորմայից դուրս որևէ բան չեն հայտնաբերել։ «Երակազարկը նորմալ է, սիրտը նույնպես, արյան ճնշումը նորմայի սահմաններում է, բայց ամեն ինչ մնում է շատ փխրուն»։

«France Dimanche» պարբերականը տեղեկացնում է, որ անցած տարվա մայիսին «ԲԲ»֊ն հոսպիտալացվել է շնչառական լուրջ անբավարարության» պատճառով։ Նա պետք է մի քանի օր մնար վերակենդանացման բաժանմունքում, ապա, առնվազն, երեք շաբաթվա բուժման կուրս անցներ։ Սակայն, դրանից նա վճռականորեն հրաժարվել էր։

Այսօրվա դեպքից հետո, Բարդոն իր Twitter֊ի էջում այսպիսի գրառում է զետեղել․ « Մամուլն աղմուկ է բարձրացրել ինձ պատահած հիվանդության մասին հունվարին և այն մասին, որը ստեղծեց լիարժեք խառնաշփոթ․․․ Ես չեմ կորցրել իմ ընդունակություններից որևէ մեկ բան։ Մակրոնին երեք օր առաջ ուղարկածս բաց նամակը դրա ապացույցն է»։

Հիշեցնենք, որ Բրիջիդ Բարդոն պարբերաբար հանդես է գալիս կենդանիների պաշտպանության տարբեր նախաձեռնություններով և այդ հիմնախնդիրների մասին բարձրաձայնում ամենատարբեր պետական և միջազգային կազմակերպությունների առջև։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 191 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ