Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վախճանվել է ճապոնացի հայտնի կոմպոզիտոր Ռյուիթի Սաքամոթոն

04.03.2023


Կյանքի 72֊րդ տարում մահացել է ճապոնացի հայտնի կոմպոզիտոր Ռյուիթի Սաքամոթոն։ Այդ մասին երաժշտի հիմնադրած «Commons» ձայնագրության ընկերության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ru.euronews.com․֊ին։

Ռյուիթի Սաքամութոն վերջին տարիներին պայքարում էր չարորակ ուռուցքի դեմ։

Սաքամոթոն բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, այդ թվում արժանացել է նաև«Օսկարի»՝ Բերնարդո Բերթոլուչչիի «Վերջին կայսրը» (1987թ.) ֆիլմի երաժտության համար, որտեղ նա նաև խաղացել է դերերից մեկում։

1984թ․֊ին կոմպոզիտորը արժանացել է բրիտանական կինոյի և թատերական արվեստների BAFTA մրցանակին, այս անգամ էլ Նահիսի Օսիմայի «Երջանիկ Ծննդյան տոներ, պարոն Լոուրենս» (1982թ․), կինոնկարի երաժշտության համար, որտեղ նույնպես նկարահանվել է դերերից մեկում։

Սաքամոթոն համաշխարհային հռչակի հասավ 1970֊ական թթ․֊երին, երբ սկսեց հանդես գալ «Yellow Magic Orchestra» նվագախմբի կազմում։ Սա այն առաջին երաժշտական համույթներից էր, որն սկսեց նվագել ֆուտուրիստական տեխնո֊փոփ մեղեդիներ՝ հիմնականում շեշտը դնելով սինթեզատորների վրա։ Այդ խումբը ներշնչվում էր ճապոնական ավանդական երաժշտությամբ։ Խմբի «Computer Game» կոմպոզիցիան 1978թ․֊ին հայտնվեց Մեծ Բրիտանիայի հիթ֊շքերթների լավագույն 20֊ի ցանկում և ունեցավ կոմմերցիոն հաջողություն։ Վաճառվեց ավելի քան 400 հազար օրինակ ձայնապնակ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 159 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ