Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«The Dark Side of the Moon» ալբոմի վերաձայնագրված տարբերակը՝ շուտով

Անցյալ դարի 70-80ական թվականների հարդ֊ռոքի նշանավոր «Pink Floyd» խմբի նախկին բաս գիթառահար Ռոջեր Ուոթերսը հոկտեմբեր ամսին կներկայացնի իրենց հանրահայտ «Money» երգի նոր տարբերակը։ Այդ երգը հարդ ռոքի երկրպագուները կկարողանան ունկնդրել 1973թ․֊ին թողարկված «The Dark Side of the Moon» հանրահայտ երաժշտական ալբոմի վերաձայնագրված նոր տարբերակում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Նշանավոր ձայնապնակի առաջին թողարկման 50֊ամյակին նվիրված շոուն, ըստ Ուոթերսի հայտարարության, կկայանա հոկտեմբերի 8֊ին Լոնդոնի «Փալլադիում» թատրոնում։

Նշանավոր ձայնապնակի նոր տարբերակի վրա «Pink Floyd»֊ի անդամներից որևէ մեկը չի աշխատել, նրանք ներկա չեն լինի նաև լոնդոնյան համերգին։ Ուոթերսը իր նախկին գործընկերների հետ ելույթ չի ունենալու խմբի առաջատար Դևիդ Գիլմորի հետ վաղեմի տարաձայնությունների պատճառով։ Խմբի նախկին անդամների փոխարեն այդ շոուին կմասնակցի բաս գիթառահար Գաս Զեյֆերթը, թմբկահար Ջոի Վարոնքերը և գիթառահար Ջոնաթասն Ուիլսոնը, որոնք էլ աշխատել են վերաիմաստավորված ալբոմի վրա։

Ի՞նչն է դրդել 79֊ամյա երաժշտին վերաձայնագրել ձայնապնակը։

« «The Dark Side of the Moon»֊ի բնօրինակը ինչ֊որ առումով հիշեցնում է հասակավոր մարդու քրթմնջոց մարդկության վիճակի վերաբերյալ։ Բայց Դեյվը, Ռիքը, Նիքը և ես այնքան երիտասարդ էինք, երբ ստեղծում էինք այն։ Եվ եթե նայենք մեզ շրջապատող աշխարհին, ապա ակնհայտ է, որ ուղերձը չի պահպանվել։ Հենց այդ պատճառով ես սկսեցի մտածել այն մասին, որ 80 տարեկան մարդու իմաստությունը կարող է մատուցել նաև վերաիմաստավորված տարբերակ»,֊ բացատրել է Ռոջեր Ուոթերսը։

Ասենք, որ այս լուրը միանշանակ չի ընդունվում «The Dark Side of the Moon» նշանավոր ձայնապնակի և նրանում տեղ գտած երգերի երկրպագուների ու պրոֆեսիոնալների միջավայրերում։ Դա ակնհայտ է դարձել այն բանից հետո, երբ նոր ձայնապնակի «Money» երգի նոր տարբերակը, որպես սինգլ, 2023թ․֊ին ներկայացվեց ընդհանուր լսարանին։

Տեսանյութեր



Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

Հեռ.: 099.31.74.60
էլ. Փոստ: taglur@yahoo.com

Դիտվել է 149 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ