Կոկո Շանելը եղել է հետախուզության գործակալ03.17.2016
20-րդ դարի առաջին կեսի նորաձևության կերպարն ամբողջացնող ֆրանսուհի Կոկո Շանելը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է գերմանական հետախուզության համար: Այդ մասին հայտնի է դարձել հատուկ ծառայությունների արխիվային փաստաթղթերը բացելուց և հրապարակելուց հետո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ntv.ru»-ին:
Շանելին վերաբերող գործում կա ֆրանսիական Դիմադրության շարժման անդամներին հասցեագրված մի նամակ՝ գրված Մադրիդում գտնվող անհայտ աղբյուրից: Այդ գրության մեջ հաստատվում է, որ Շանելը, ով առանց այն էլ համարվում էր կասկածելի, 1942-1943 թթ.-երին եղել է բարոն Գյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը: Բարոնը այդ ժամանակ աշխատելիս է եղել գերմանական դեսպանությունում և կասկածվել է քարոզչական և հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ:
Գերմանական հետախուզությունը («Աբվերը») գրանցել է Կոկո Շանելին որպես իր գործակալ և մոդելագործուհին կարող էր տեղեկություններ հաղորդել կամ գերմանացիների համար կատարել ինչ-որ հանձնարարություններ: Սակայն հայտնի չի, թե արդյոք ինքը՝ Շանելը գիտեր այն մասին, որ հանդիսանում է գերմանական գործակալ: Այդ մասին տեղեկացնում է «РИА новости»-ին:
Պատերազմի ժամանակ մոդելագործը փակել էր իր բոլոր սրահները, իսկ հետո կապվել գերմանական իշխանությունների հետ, երբ ձերբակալել են իր զարմիկին: Ֆրանսիայի ազատագրումից հետո Կոկո Շանելը վտարվել է երկրից՝ նվաճողների հետ համագործակցության մեղադրանքով:
Նշանավոր մոդելագործի կենսագիրները բազմիցս են նշել, որ Շանելը կարող էր գերմանացիներին ոչ միայն հաղորդել տեղեկություններ, այլև մասնակցել լրտեսական առաքելությունների: