Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոզլովսկին հաղթել է դատը, իսկ բեմում, որտեղ դերեր ունի, մեկնարկել է թատերաշրջանը

09.13.2023


Ռուսաստանցի արտիստ Դանիիլ Կոզլովսկին հաղթել է իր պատվի և արժանապատվության հայցով ընթացող դատական վարույթը՝ ընդդեմ ՌԴ անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագիծ» կազմակերպության ղեկավար Վիտալի Բորոդինի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «teatral-online.ru»֊ին։

Բորոդինը արտիստին մեղադրել էր Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող «հատուկ ռազմական գործողությունը» քննադատելու նպատակով հանրահավաքի կոչ անելու և ԱՄՆ տարագրվելու մեջ։

Բորոդինի պահանջով դատախազությունը Կոզլովսկու նկատմամբ ստուգումներ էր անցկացրել համաձայն ՌԴ քրեական օրենսգրքի ռուսական բանակը քննադատելու մասին հոդվածի հատկանիշների։

Կոզլովսկու օգտին կատարած դատավճռով, նրա պահանջի համաձայն, դատարանը Բորոդինին պարտավորեցրել է վճարել մեկ ռուբլի՝ արտիստին հասցրած բարոյական վնասի համար։

Բորոդինը հրաժարվել է կատարել այդ դատավճիռը և հայտարարել է, որ դատարանի որոշումը կբողոքարկի։

Ի դեպ, Սանկտ֊Պետերբուրգի «Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոնը», որի մի շարք բեմադրություններում առանցքային դերակատարումներով հանդես է գալիս Դանիիլ Կոզլովսկին, նախօրեին, սեպտեմբերի 12֊ին, սկսել է 79֊րդ թատերաշրջանը, որի ընթացքում հանդիսատեսներին սպասվում է երեք պրեմիերա՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինը նախապատրաստվում է ներկայացնել իր բեմադրությամբ նախ շեքսպիրյան «Լիր արքայի» սեփական մեկնաբանությունը, ապա, քիչ ավելի ուշ՝ չեխովյան «Հիվանդասենյակ թիվ 6» պիեսըը, իսկ ռեժիսոր Յանա Տումինան կանդրադառնա բուլգակովյան «Վազք» վեպին,որի բեմականացված տարբերակը ստացել է «Վազք։ Ութ երազ» վերնագիրը։






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 143 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ