Մահացել է կատակերգակ դերսանուհին և հաղորդավարուհին09.05.2014
Նյու-Յորքում 81 տարեկան հասակում մահացել է ամերիկյան հայտնի կատակերգակ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերզը: Այդ մասին նրա դստեր՝ Միլեսսա Ռիվերզի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Մահը վրա է հասել այն պահին, երբ Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկում վիրահատում էին Ռիվերզի ձայնալարերը: Բժշկական այդ գործողության ժամանակ հիվանդի սիրտը կանգ է առել:
Նրան արագ կարգով տեղափոխել են «Mount Sinai» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին, բայց այդպես էլ դերասանուհու կյանքը փրկել չի հաջողվել:
Ջոան Ռիվերզը ծագումով ռուս-հրեական ընտանիքից է: Ծնվել է Նյու-Յորքում, 1933 թ.-ին: 1960-ական թվերին նա ակտիվորեն մասնակցել է ամերիկյան հեռուստատեսության մասսայականություն վայելող ծրագրերում: 1968թ.-ին կատարել է իր կինոդեբյուտը՝ «Լողորդը» ֆիլմում:
Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Առաջին դուստրը» (2004թ.) և «Գեղեցիկ է մահվան չափ» (2012թ.) կինոնկարները:
1990Թ.-ին Ռիվերզը արժանացել է Ամերիկյան հեռուստատեսության ակադեմիայի «Էմմի» մրցանակին: