Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջութակներ, ալտեր և թավջութակներ «էմիգրանտական» նավաբեկորներից

02.15.2024


Իտալիայի խոշորագույն բանտերից մեկում «Մետամորֆոզա» անունով իրականացվող նախագծերի շրջանակներում դատապարտյալները պատրաստում են երաժշտական գործիքներ, որոնց միջոցով առաջին համերգային ծրագիրը կյանքի է կոչվել հանրահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « ru.euronews.com»֊ին։

Գործիքների պատրաստման համար որպես հումք օգտագործվել են հիմնականում այն նավերի բեկորները, որոնք միգրանտերին Եվրոպայի ափեր տեղափոխելիս կործանվել են ծովում։

Այդ խարխուլ նավակների մեջ երեսպատման համար օգտագործված բեկորների և ծովից դուրս հանված փայտանյութից Միլանի հարավային ծայրամասում գտնվող բանտի դատապարտյալները, ռեաբիլիտացիայի շրջանակներում, պատրաստել են ջութակներ, ալտեր և թավջութակներ։

Այդպիսի յուրաքանչյուր արտադրատեսակը պատրաստելու համար պահանջվել է մոտ 400 ժամ։

«Մետամորֆոզա» նախագիծը անվանում են հուսահատության և մեղքերի թողության պատմություն։

«Այս նախագիծը ծնվել է հարցից։ Իսկ հարցն այսպիսին է․ ինչու՞ նրանք և ոչ թե ես։ Ինչու՞ են այդ նավի վրա եղել այդ մարդիկ, այդ երեխաները, իսկ իմ որդի այնտեղ չի եղել»,֊ հարցնում է «Spirit and Arts House Foundation» կազմակերպության ղեկավար Առնոլդո Մոսկա Մոնդադորին և նշում, որ, երբ տեսել է, թե ինչպե՞ս են երեխաները Լամպեդուզեի մոտ դուրս գալիս նավակից, հասկացել է, որ նմանատիպ փոխադրամիջոցները իշխանությունները որպես թափոն դուրս են գրում։

Նա որոշել է, որ ավելի ճիշտ կլինի, եթե այդ նավերը վերածվեն կենդանի հիշողության և մարդկանց հիշեցնեն այն դրամայի մասին, որը կարող էր վերաբերվել նաև իրեն կամ իր որդուն։ Քանի որ իրենք նույնպես կարող էին ծնվել այնտեղ, որտեղից եկել են միգրանտները։

Լա Սկալայում առաջին անգամ ազատազրկվածների պատրաստած գործիքներով «Ծովային նվագախումբը» կատարեց Վիվալդի և Բախ։ Այդ հնչյունները հանդիսատեսին հիշեցրին լավ կյանքի երազանք ու հույս ունեցող հազարավոր մարդկանց ողբերգության մասին․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 36 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ