Խուլ- համր երիտասարդն ու աղջիկը երգում են իրենց հայրենիքի մասին11.04.2014
Երկու խուլ-համր երիտասար մարդիկ ապշեցրին ժյուրիին ու հանդիսատեսներին վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Նիչիերի» տաղանդների շոուի ժամանակ՝ ժեստերի լեզվով կատարելով «Սաքարթվելո» երգը: Այդ մասին «newsgeorgia.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Խուլ-համր երիտասարդն ու աղջիկը չարտաբերելով երգի որևէ բառ, կարողանում են դահլիճի վրա այնպիսի հուզական ներգործություն թողնել, որին դժվար թե հնարավոր լինի հասնել որևէ բարձրաձայնվող բառի կամ հնչյունի օգնությամբ: 23-ամյա Նինո Դևիձեն և 19-ամյա Կոկա Մումկաձեն ներշչանքով կատարված ժեստերով դահլիճին ստիպում են իրենց ելույթը դիտել հոտնկայս:
Հայրենասիրական երգը մրցույթի մասնակիցները կատարում են ժեստերի լեզվով և այնքան անկեղծ և ներթափանցող, որ ելույթի 2-րդ րոպեից սկսած դահլիճն արդեն ոտքի վրա է և նրանց հետ միասին կատարում է նույն շարժումները:
Սա բեմի և հանդիսասրահի միասնության այն պահերից է, երբ բոլոր պայմանական սահմանները վերանում են և դահլիճում սկսվում է մարդկային դրական զգացմունքների և էներգիայի տիրապետությունը: