Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Քոչվորների հողը» հաղթել է 4 անվանակարգերում

04.12.2021


Նախորդ օրը, ապրիլի 11֊ին, առցանց տիրույթում կայացել է Միացյալ թագավորության կինոակադեմիայի գլխավոր՝ «BAFTA» մրցանակաբաշխության 74֊րդ արարողությունը։ Հաղթող է ճանաչվել չինական ծագումով ամերիկացի ռեժիսոր Քլոյա Չժաոյի «Քոչվորների հողը» (Nomadland, 2020) բեմադրված վավերագրական ֆիլմը։

Ընդհանուր առմամբ այդ ֆիլմը հավակնում էր մրցանակների 7 անվանակարգերում, սակայն, ընդհանուր առմամբ արժանացավ 4 բրոնզե դիմակների։ Այսպես, բրիտանական կինոակադեմիայի մրցանակը «Լավագույն կնոջ դերակատարում» անվանակարգում բաժին հասավ ամերիկացի դերասանուհի Ֆրենսիս Մքդորմանդին, Քլոյա Չժաոյն արժանացավ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, իսկ օպերատոր Ջոշուա Ջեյմս Ռիչարդսը դարձավ «Լավագույն օպերատորական աշխատանք»֊ի հաղթողը։

«Մենք կցանկանայիք այս պարգև հանձնել ողջ քոչվորական համայնքին, որը այդպես ազատ մեզ թողեց մտնել իրենց կյանքի մեջ։ Այդ մարդիկ մեզ հետ կիսեցին իրենց երազանքները, հիմնախնդիրները և արժանապատվության խոր զգացողությունը։ Շնորհակալություն, որ մեզ ցույց տվեցիք, որ ծերացումը դա կյանքի գեղեցիկ մասն է, որ դա ճամփորդություն է, որից չարժե, որ մենք վախենանք։ Այն, թե ինչպես ենք մենք վերաբերում ավագ սերնդի մարդկանց, շատ բան է ասում մեր հասարակության մասին, և մենք պետք է այդ հարցում դառնանք ավելի լավը»,֊ ասել է հաղթող ֆիլմի ռեժիսորը։

«Քոչվորների հողը» կինոնկարն անդրադառնում է ԱՄՆ֊ում ապրող նոր քոչվորների կյանքին; Դրանք մարդիկ են, որոնք ապրում են ճանապարհներին՝ փնտրելով սեզոնային աշխատանք և ապրուստ։

Ավելի վաղ այս ֆիլմը նվաճել է Վենետիկի 77֊րդ միջազգային կինոփառատոնի, «Ամերիկյան կինոքննադատների ընտրություն», «Ոսկե գլոբուս» մրցանակները։ Այն առաջադրված է նաև 2021թ․֊ի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»֊ի՝ 6 անվանակարգերում։

Ասենք, որ, բացի «Քոչվորների հողը» ֆիլմից, բրիտանական կինոակադեմիան երկուական բրոնզե դիմակներով պարգևատրել է ռեժիսոր Էմիրալդ Ֆեննելի «Հույսեր ներշնչող աղջիկը»(2020), Ֆլորիան Զելլերի «Հայրը»(2020), Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը»(2019), Ջորջ Վոլֆի «Մա Ռեյնի․ բլյուզի մայրը»(2020) կինոնկարներին և Փիթ Դոքթերի և Քեմփ Փաուերսի «Հոգին» մուլտֆիլմին(2020)։

Կինո և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան հիմնվել է 1947թ֊ի ապրիլի 16֊ին։ Այն նախապես կոչվել է «Բրիտանական կինոյի ակադեմիա»։Առաջին BAFTA մրցանակը հիմնադրվել է 1948թ․֊ին։ «Ոսկե գլոբուսի հետ միասին այս մրցանակաբաշխությունը համարվում է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»֊ի «նախամուտքը»։

Հիշեցնենք, որ «Օսկար»֊ի մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 26֊ին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 526 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ