Ռասիստական որմնանկարի այլընտրանքը՝ տեսագրված ինստալացիա03.14.2024
Մոտ չորս տարի առաջ Լոնդոնի Ռեքս Ուիսթլերի 1926-27թթ․֊երին ստեղծած «Արշավախումբը հազվագյուտ մսի հետապնդման մեջ» որմնանկարը հասարակական քննարկումների արդյունքում հայտարարվել է ռասիստական Այն գտնվում է «Tate Britain» պատկերասրահի ռեստորանի պատին։ 100֊ամյա ստեղծագործության բովանդակության այդպիսի մեկնաբանության պատճառով ռեստորանը, մոտ չորս տարի է, արդեն դադարեցրել է աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « artnews.com»֊ին։
Որմնանկարում կան գրաֆիկական բացիկանկարներ, որոնք պատկերում են ստրկացած երեխայի։ Պատկերասրահը այդ հանգամանքը հաշվի առնելով հրապարակել է մի մեկնաբանություն, որով փորձել է Ուիսթլերի որմնանկարի ձևավորման այդ պահը տեղադրել պատմական համատեքստում։ Սակայն, այդ մեկնաբանությունը կտավի բովանդակության համար չէր կարող մշտական ուղղում դիտարկվել։
Օրերս, պատկերասրահի ղեկավարությունը ներկայացրել է իր վերջնական լուծումը, որն իրենից ներկայացնում է արվեստի մեկ այլ ստեղծագործություն, որի հեղինակը փորձել է խնդրին մոտենալ հետազոտողի դիրքերից՝ հաշվի առնելով որմնանկարի ենթատեքստը և ժառանգականությունը։
Այդ ստեղծագործություն երկալիքանի տեսաինստալացիա է։ Այն վերնագրված է « Viva Voce»։ Մտացածին Ուիսթլերը հակադրվում է Շեփարդ անունով պրոֆեսորին, որին մարմնավորում է Էլլեն Օ՝Գրեյդին։ Նրանք խորանում են Ուիսթլերի կենսագրության մեջ, իսկ Օ՝Գրեյդին հետազոտում է ակնհայտ ստորացուցիչ թեմաներ, որոնք միավորում են իրենց։
2022 թվականի փետրվարին լոնդոնյան պատկերասրահը հայտարարել էր, որ որմնանկարի համար կստեղծի նոր «հատուկ տեղակայում», որը «կցուցադրվի որմնանկարի կողքին և նրա հետ երկխոսության մեջ մտնելով կվերանայի տարածության դիտարկումը։ Այն նաև կզուգակցվի «նոր մեկնաբանական նյութով, որը քննադատաբար կփոխհամագործակցի որմնանկարի հետ»՝ ներառյալ պատմությունը, ռասիստական պատկերները և բովանդակությունը։
Ասենք որ, այս աշխատանքները ղեկավարող Քեյթ Փայփերը աֆրո-կարիբյան ծագում ունի: Նա արդեն մի քանի տասնամյակ լուսանկարչության, գեղանկարի և տեսագրության ոլորտներում ուսումնասիրում է Բրիտանիայի սոցիալական և քաղաքական արժեքների ազդեցությունը: Նա բրիտանացի սևամորթ ուսանող֊նկարիչներին միավորող նորարական BLK Art Group խմբի հիմադիրներից է, որը գործում է 1979թ․֊ից Փայփերը այսօր դասախոսում է Լոնդոնի Միդդլսեքս համալսարնում։