Ֆանդորինն այլևս արկածներ չի փնտրի նահանգային թատրոնի բեմում12.19.2023
Մոսկվայի նահանգային թատրոնը չեղարկել է Բորիս Ակունինի վեպի հիման վրա պատրաստված «Ֆանդորինի արկածները» բեմադրության ցուցադրությունները։ Այդ մասին հաստատության կայքում տեղադրվել է հայտարարություն և հանդիսատեսների ներողամտությունը հայցող թատրոնի ղեկավարության խոսքը։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Ասենք որ, թատրոնի կայքից հեռացվել է նաև «Ֆանդորինի արկածները» բեմադրության էջը։
Այս բեմախաղը Մոսկվայի նահանգային թատրոնի և հաստատության գեղարվեստական ղեկավար Սերգեյ Բեզռուկովի հիմնադրամի համատեղ նախագիծն է, որի գրական հիմքը Ակունինի «Լևիաֆան» վեպն է։ Նշենք, որ ռուսաստանցի ընթերցասերներհ մեջ հաջողություն գտած այս ստեղծագործության հիման վրա է նկարահանվել Էրաստ Ֆանդորինի մասին ռուսական պատմական դեդեկտիվ սերիալի երրորդ մասը։
Այս թեմայով այլ հղումներ-1