Չինական թերթը Բրիտանական թանգարանին պահանջ է ներկայացրել08.28.2023
Չինական պետական «Global Times» պարբերականն իր խմբագրական հոդվածում Բրիտանական թանգարանից պաշտոնապես պահանջել է վերադարձնել բոլոր այն պատմական արժեքները, որոնք անօրինականորեն դուրս են տարվել գաղութատիրության ժամանակաշրջանում՝ կասկածելի ճանապարհներով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ria.ru»֊ին։
Թերթը նշել է, որ այդ «վաղուց հասունացած աշխատանքը» պետք է սկսել որքան հնարավոր է շուտ։ Հոդվածում նաև նշված է, որ բացի չինական արժեքներից, խմբագրությունը իր համերաշխությունն է հայտնում նույնանման պահանջին, որն արտահայտել են Հնդկաստանը, Նիգերիան, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը Այս երկրները նույնպես ժամանակին տուժել են Բրիտանիայի համանման գործողություններից։
Նշենք, որ բրիտանական թանգարանում այսօր պահվում է չինական ծագման ավելի քան 23 հազար պատմամշակութային արժեք