Դատարանի վճռով Ալեն Դելոնը հայտնվել է խնամակալության տակ01.30.2024
Ֆրանսիայի դատարանը 88֊ամյա Ալեն Դելոնին դրել է խնամակալության տակ։ Դա մասնավորապես նշանակում է, որ դերասանը չի կարող ինքնուրույն վաճառել անշարժ գույք և ստիպված պետք է դա անի երրորդ անձի միջոցով։ Այդ մասին «bfmtv.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։
Դատարանը նման որոշում է կայացրել Դելոնի որդիների՝ 59-֊ամյա Էթոնիի, 29֊ամյա Ալեն֊Ֆաբիենի և դստեր՝ 33֊ամյա Անուշկայի դատական հայցի քննության արդյունքում։
Ըստ դատավճռի, Ալեն Դելոնի համար պետք է վարձվի հատուկ գործակալ, որը պետք է օգնի դերասանին նրա բժշկական հսկողության ժամանակ, բժշկի ընտրության ժամանակ և անշարժ գույքի հետ կապված։ գործարքներ իրականացնելիս։
«Եթե դա օգնի իրավիճակը պարզեցնել և խանգարի փաստաբաններին խոսելու հորս հիվանդության մասին, նույնիսկ, առանց ծանոթանալու գործի նյութերի հետ, ուրեմն լավ է։ Այս բժշկական վեճը կվերջանա մեկընդմիշտ»,֊ մեկնաբանել է դատարանի վճիռը Էթոնի Դելոնը։
Դատարանի վճիռը դրական է գնահատել նաև Անուշկայի փաստաբանը։
2024թ․֊ի հունվարի սկզբին «Paris-Match» պարբերականին տված հարցազրույցում Էնթոնին քրոջն՝ Անուշկային մեղադրել էր այն բանի մեջ, որ նա թաքցնում է իրենց հոր ճանաչողական ունակությունների վերաբերյալ թեստերի արդյունքները; Դրան ի պատասխան , Անուշկան (դերասանի երկրորդ ամուսնությունից է ծնվել) հայտարարել է, որ Ալեն Դելոնը այլևս ուժ չունի դիմանալ իր որդու ագրեսիվ պահվածքին, որն անընդհատ պնդում է, որ հայրը ցնորվել է։
Ավելի ուշ, դերասանի որդի Ալեն Ֆաբիենը Անուշկային մեղադրել է այն բանում, որ նա ձևանում է քնքույշ, փոքրիկ աղջիկ, որը այնքան անհանգիստ է և մտահոգված հոր առողջական վիճակով։
«Եթե դուք իրոք անհանգիստ եք ձեր հոր առողջությամբ, ապա նրան կայցելեիք ծննդյան տոներին»,֊ հայտարարել է Ալեն Ֆաբիենը։
Նա հունվարի 10֊ին հայց է ներկայացրել քրոջ դեմ՝ նրան մեղադրելով հոր առողջության վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու մեջ։
Ասենք, որ ավելի վաղ Անուշկայի դեմ նույնպիսի հայց էր ներկայացրել նաև Էնթոնի Դելոնը։