Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Կինեմատոգրաֆիայի վերջին սրբազան հսկան» և անմեղության կանխավարկածը

12.26.2023

Ֆրանսիայի մշակույթի գործիչները, որոնց թվում դերասաններ Պիեռ Ռիշարը, և Վենսան Պերեսը, դերասանուհիներ Կարոլ Բուկեն և երգչուհի Կառլա Բրունին, հանդես են եկել հայտնի դերասան Ժերար Դեպարդիեի պաշտպանությամբ, որը մեղադրվում է սեռական հետապնդումներ գործադրելու մեջ։ Այդ մասին «La Figaro» թերթի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Հրապարակված բաց նամակում , որի տակ ստորագրությունն են դրել ֆրանսիացի 50 մշակութային գործիչներ, նշված է, որ «Ժերար Դեպարդիեն, հավաբանար, համարվում է բոլոր դերասաններից մեծագույնը։ «կինեմատոգրաֆիայի վերջին սրբազան հսկան»։

Նամակի հեղինակները նշել են, որ այլևս չեն կարող լռել և հետևել այս Լինչի դատաստանին « ատելության հեղեղին՝ ուղղված նրա դեմ», որ այդ գործընթացը իրականացվում է «անմեղության կանխավարկածի» սկզբունքներին հակառակ։

Մշակութային գործիչները ընդգծել են, որ չպետք է մոռանալ, որ Դեպարդիեն ոչ միայն ֆրանսիական արվեստի և մշակույթի պատմության մեջ ունի հսկայական ներդրում, որ «Ֆրանսիան նրան շատ բաներով է պարտական»։

«Թատրոնը և կինոն չեն կարող խուսափել նրա յուրահատուկ և անսովոր անհատականությունից։ Հրաժարվել այդ նշանավոր դերասանից կլինի ողբերգություն, պարտություն։ Արվեստի և հենց մեր մահվանը համարժեք»,֊ նշված է նամակում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15֊ին Ֆրանսիայի Մշակույթի նախարար Ռիմա Աբդյուլ֊Մալլիքը «France 5» հեռուստատեսային ալիքով հայտարարել էր, որ Պատվո լեգեոնի շքանշանի խորհուրդը մտադիր է գնահատել Դեպարդիեի համապատասխանությունը այդ բարձրագույն պարգևին, որից նա ունի։

Նախարարը նշել էր, որ այդ մասին իրեն ասել է շքանշանի մեծ կանցլեր, բանակի գեներալ Ֆրանսուա Լեկուանտրը։ Մասնավորապես խորհուրդը ծրագրում է որոշել, թե ինչ֊որ ժամանակահատվածո՞վ զրկի շքանշանից Դեպարդիեյին, թե՞ այն ետ կանչի ընդհանրապես։

Ավելի ուշ, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում դերասանին Պատվո լեգեոնի շքանշանից զրկելը ԶԼՄ֊ների հրապարակումների հիմքով և հանդես է գալիս «անմեղության կանխավարկածը» պահպանելու կոչով։

Դեբարդիեին սեռական հանցագործությունների մեջ մեղադրելու ալիքը ֆրանսիացի դերասանուհիների կողմից սկսվել է այն բանից հետո, երբ 2007թ․֊ին «France 2» հեռուստաալիքին տրված հարցազրույցում դերասանուհի Էլեն Դառասը հայտարարեց Դեպարդիեի կողմից սեռական բնույթի հետապնդումների ենթարկվելու մասին։ Դրանից հետո ԶԼՄ֊ները հիշեցին նաև մեկ այլ դերասանուհու՝ Շառլոտ Արնուի բողոքի մասին, որը 2018թ․֊ից սկսած բողոքներ է ներկայացրել Դեպարդիեի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին։ Այս բողոքի քննությունը շարունակվում է արդեն 5 տարի։ Առաջին ատյանի դատարանը դերասանուհու հայցը մերժել է՝ դրա մեջ տեսնելով մեղադրանքի հաստատումներ։ Այդ որոշման դեմ Արնուն բողոք է ներկայացրել։




Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 77 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ