Ղրիմում վաղը և մյուս օրը համերգով հանդես կգան զինվորականները03.18.2014
Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի և պարի համույթը մեկնել է Ղրիմ և մարտի 19-ին և 20-ին համերգներով հանդես կգա Սևաստոպոլում և Սիմմֆերոպոլում: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
«Փառաբանված համույթը Ղրիմ է մեկնել լրիվ կազմով, ներառյալ՝ երգչախումբը, նվագախումբը և պարային խումբը: Համույթի կատարմամբ կհնչեն բոլորի կողմից սիրված երգեր՝ «Անխախտ և լեգենդար», «Տոնական քայլերգ», «Սմուգլյանկա», «Իմ Մոսկվա», «Երկար ճանապարհով», «Սևաստոպոլյան վալս» և այլ երգեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երգչախմբի համերգային ցանկում կարևոր տեղ են գրավում նաև ուկրաինական երգերը: «Եվ դա բացարձակ ճիշտ է. ուկրաինական և ռուսական երգի մշակույթները անբաժանելի են»,- նշել է ՌԴ ՊՆ մշակույթի վարչության պետ Անտոն Գուբանկովը:
Նշենք, որ այսօր ՌԴ նախագահ Պուտինը, Ղրիմը և Սևաստոպոլ քաղաքները ներկայացնող պաշտոնական ներկայացուցիչները ստորագրեցին թերակղզին ու քաղաքը Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու վերաբերյալ փաստաթուղթը: