«Համլետը» հետաձգվում է դատական քաշքշոցի պատճառով04.21.2023
Սանկտ֊Պետերբուրգի «Փոքր դրամատիկական թատրոն֊Եվրոպայի թատրոն»֊ի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն, որով հանդիսատեսներին տեղեկացնում են, որ ապրիլի 20֊ին և 21֊ին հայտարարված «Համլետ» բեմադրության ցուցադրությունը տեղափոխվում է Մայիսի 21 և 22։ Տոմսերն ուժի մեջ են և թատրոնը շատ մեծ հույս ունի, որ ներկայացումները կկայանան։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լև Դոդինի բեմադրությունը դերասան Դանիլ Կոզլովսկու գլխավոր դերակատարմամբ, այս անորոշ կացության առջև է հայտնվել այն պատճառով, որ վերջերս դերասանը Պետերբուրգի Պրեսնյայի շրջանի դատարանին հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինի։
Բանն այն է, որ իր հերթին, Բորոդինը դերասանին մեղադրել է ծայրահեղականության և ռուսական բանակը վարկաբեկելու մեջ։ Նա պահանջ է ներկայացրել Երկրի Գլխավոր դատախազին ստուգել Կոզլովսկուն օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։