Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մազերը, բուրդը և «տիեզերական գլխակալներով» կանանց շարքերը

08.24.2023


Փարիզի «Musee des Arts decoratifs» թանգարանում բացվել է մազերի և բրդի հարդարման պատմութանը, փիլիսոփայությանը, դրանց հետ կապված սոցիալական շարժումներին և թեմային առնչվող դեկորատիվ արվեսի բաղադրիչներին նվիրված ցուցահանդես։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

Ցուցահանդեսը կազմված է երկու հարկերում տեղադրված առանձին «Պատմություն» և «ժամանակակից» բաժիններից։

Պատմական դահլիճներում ամեն ինչ սկսվում է քանդակներից՝ «վայրի մարդուց» և հարթ մաշկով ու մանրակրկիտ հարդարված անհավանական գեսեր ունեցող գեղեցիկ տիկնոջից։

«Քաղաքակրթության ճանապարհը նշված է։ Մեզ առաջադիմության է ուղեկցում վարսավիրը, որին վստահված է ոչ միայն սանձելու մեր վայրենությունը, այլև այն վերածելու արվեստի ստեղծագործության»։

Մարդկային մարմնի վրա աճողի նկատմամբ հոգատարությունը համարվել է նրան գազանից տարբերակող և էմանսիպացիայի նշաններից մեկը։ Հաղթելով մազերին և բրդին, մարդը դարձավ հարթամաշկ, ինչպես անտիկ արձան։ Ավելին, հարդարված մազերը և սանրվածքը միշտ չէ, որ եղել են հպարտության առարկա; Օրինակ, 15֊րդ դարում կանայք պարտավոր էին գլուխները ծածկել, որպեսզի չհուզեն շրջապատում գտնվողներին իրենց մազերի գեղեցկությամբ։

18֊րդ դարում,սակայն, ազնվական տիկնանց գլուխների վրա պալատական վարսավիրները ստեղծում էին իսկական քանդակներ։ Այդ ժամանակներից պատմությունը հիշում է փառավոր մսյո Լեոնարին, որի մոտ մազերը հարդարելու պատվարժան տիկնանց հսկայական հերթեր էին գոյանում․․․

Ցուցադրանքի առանձին ենթաբաժիններից մեկն անդրադառնում է մորուքներին։ Մորուքը, որպես դրոշ, կարող էր խորհրդանշել խռովություն, պատվո նշան։ Մորուքի և բեղերի մշակման համար առաջարկվում էր մի մեծ գործիքակազմ, ածելիներ, քսուկներ, սանրեր, ուտելիս և խմելիս բեղերը և մորուքը մեկուսացնելու օժանդակ միջոցներ և այլն։

Բավականին ազատ արված լուսանկարների միջոցով հատուկ պատմություն է ներկայացվում նաև մարմնի այլ մասերի վրայի մազերին։

Ցուցահանդեսի երկրորդ հարկում գտնվող բաժինը սկսվում է 20-րդ դարում ներմուծված վարսահարդարման համար նախատեսված տարբեր միջոցներով։ Դրանք մազերը լվանալու, չորացնելու և ներկելու սարքեր են, որոնք խորհրդանշում են կնոջ վարսահարդարման գործընթացի դուրս գալը գեղագետ֊վարսավիրի խցից դեպի ֆորդի հարահոս, որը բացեց ապակե ցուցափեղկից այն կողմ «տիեզերական գլխակալներով» երևացող կանանց շարքերը․․․


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 137 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ