Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կայացավ «Ոսկե գլոբուս»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը

01.13.2014


Օտարերկրյա մամուլի ամերիկյան ասոցիացիան որոշել է անցած տարվա լավագույն կինոաշխատանքները: Լոս-Անջելոսում ավարտվել է «Ոսկե գլոբուս»-ի 71-րդ մրցանակաբաշխությունը:

Տարվա «Լավագույն դրամատիկական ֆիլմ» է ճանաչվել և գլխավոր մրցանակին արժանացել «Ստրկության 12 տարի» գեղարվեստական կինոնկարը:

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Մեթյու Մաքքոնախը «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ով հիվանդ Ռոն Վուդրուֆի դերը կերպավորելու համար:

Տարվա լավագույն կատակերգական կինոնկար է ճանաչվել «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմը: Իսկ այս ժապավենում նկարահանված Էմի Ադամսը համարվել է լավագույն կատակերգակ դերասանուհի: Այս նույն ֆիլմում է նաև երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակակիրը՝ 23-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ով, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է համալրել «Օսկարակիր» դերասանների շարքերը:

«Դրամատիկական սերիալի լավագույն արտիստուհի» է ճանաչվել «Ստվարաթղթե տնակ» քաղաքական դրամայում նկարահանված Ռոբին Ռայթը:

Ռեժիսորներից լավագույնը համարվել է «Գրավիտացիա » (Ձգողականաություն) ֆիլմի բեմադրիչ Ալֆոնսո Քուարոն: Նշենք որ 100 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային շուկայից արդեն հավաքել է ավելի քան 670 մլն դոլարի եկամուտ:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ամենալավը ճանաչվել է Վուդի Ալենի «Հասմիկ» ֆիլմում խաղացած Քեյթ Բլանշեթը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»-ի մրցանակակիր է դարձել Ջարեդ Լեթոն «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում կերպավորած դերի համար:

«Ոսկե գլոբուսի» է արժանացել նաև Լեոնարդո Դի Կապրիոն՝ «Գայլը Ուոլ սթրիթից» քրեական կոմեդիայում խաղացած դերի համար:

«Դրամայի ժանրում լավագույն հեռուստասերիալ» է ճանաչվել «Ամենածանրը», որի գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնի խաղը նույնպես նշվել է «Ոսկե գլոբուս»-ով:

Լավագույն կատակերգական սերիալ է համարվել «Բրուկլին9-9» ֆիլմը, որի գլխավոր դերակատար Սեմբերգի խաղը նույնպես նշանավորվել է «Ոսկե գլոբուս»-ով:

Իսկ «Մինի սերիալի» լավագույն դերասան է ճանաչվել Մայքլ Դուգլասը: 69-ամյա դերասանը այդ մրցանակին արժանացել է Սթիվեն Սոդերբերգի «Ջահերի ետևից» ֆիլմում կատարած դերի համար:

Դերասանուհիներից Մայքլ Դուգլասի մրցանակին համարժեք «Ոսկե գլոբուս»-ով նշանավորվել է «Լճի բարձունքը» դեդեկտիվ փոքր սերիալի դերասանուհի Էլիզաբեթ Մոսի խաղը:

Ավելացնենք, որ «Ոսկե գլոբուս»-ը համարվում է «գլխավոր փորձը»՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ: Այն կկայան մարտի 2-ին:
    Դիտվել է 864 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ