Նոր բացահայտում Սիցիլիայի Տաճարների հովտում03.21.2024
Հնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ հետաքրքրական մի շինություն Իտալիայի Ագրիջենտո քաղաքի Սիցիլիայի Տաճարների հովտում, որը հավանաբար, ունեցել է կրոնական նշանակություն։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « artnews.com»֊ին։
Տաճարների հովիտը, որը մ.թ.ա. մոտ 580 թվականին հիմնադրվել է որպես հունական գաղութ և հայտնի է եղել Ակրագաս անունով, այսօր տարածաշրջանի ամենաթանկ ավերակներից մեկն է և 1997 թվականից համարվում է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության վայր:
Քաղաքը թեև մ.թ.ա. 406թ.ավերվել է Կարթագենցիների կողմից, բայց կրկին բարգավաճել է հռոմեական տիրապետության ժամանակաշրջանում։։
Այստեղ հնագիտական պեղումները սկսվել են 19-րդ դարից։ Հիմնականում հետազոտությունները իրականացվել են հնագույն քաղաքի առանձին մի քանի հատվածներում։ Այդ աշխատանքները շարունակվել են նաև 20-րդ դարում: Սակայն բնակավայրը, ամբողջությամբ այդպես էլ չէր պեղվել։
Հնագիտական խումբը շենքը գտել է հողի տակ։ Նրանք այդ բացահայտումն արել են կիրառելով հետազոտությունների երկրաբանական֊ֆիզկայի մեթոդիկա ավելի քան 9840 քառակուսի մետր մակերեսի վրա։ Դա հնարավորություն է տվել ստեղծելու հողի տակ գտնվող կառույցների հավանական տեղադրավայրերի քարտեզը։ Չափով և ձևով ընդերքի այդ ոչ բնական շեղումները թողնում էին թաղված կառուցվածքների տպավորություն։
Փորձնական պեղումներ կատարելիս թիմը հայտնաբերել է մեծ քարե բլոկներից պատ: Այնտեղ նրանք գտել են նաև հին ժամանակներում օգտագործված վառարանի մնացորդներ։
Կատանիայի համալսարանի կիրառական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Սեբաստիանո Իմպոսայի ասելով հնագույն քաղաքի կարևոր հատվածում գտնված այս անհայտ հուշարձանը հավանաբար կապ է ունեցել մոտակայքում գտնվող սրբավայրի հետ։ Ըստ նրա, այն հնարավորություն կտա ավելի լավ պատկերացնելու քաղաքի կրոնական տեղագրությունը և կօգնի որոշելու այդ ոլորտում բնակելի հատվածի և սրբավայրի միջև կատարված շինարարությունների փուլերը