Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գեորգի Ֆրանգուլյանը Մոսկվայի կենտրոնում կկառուցի «Ողբի պատ»

02.03.2016

Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանը Մոսկվայի Սադովոյե կալցո և Ակադեմիկոս Սախարով պողոտաների հատման տարածքում կկառուցի հուշարձան՝ նվիրված ստալինյան քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակին:

Հուշարձանը կունենա 30 մետր երկարություն, կպատրաստվի բրոնզի ու գրանիտի համադրությամբ:

«Ռեպրեսիաների զոհերի հուշարձանի վրա աշխատանքն իմ համար, չեմ վախենա բարձրագոչ բառից, առաքելություն է: Առավել նշանակալից որևէ այլ բան իմ կյանքում չի եղել: Մրցույթի համար դիմել էին 336 մասնակից: Ես որոշեցի մտնել այս պատմության մեջ այն պատճառով, որ ժյուրիի կազմում կային 22 իրավապաշտպան, մարդիկ, որոնք լիովին անկողմնապահ էին: Հակառակ դեպքում ես երբեք չէի հաղթի: Երբեմն բավական է հայացք նետել մրցավարների ցուցակի վրա, որպեսզի ասես հաղթողի անունը»,- ասել է Գեորգի Ֆրանգուլյանը:

Քանդակագործը նշել է, որ իր այս ստեղծագործության հիմքում ընկած է ստալինյան ժամանակաշրջանում մարդկանց մեջ տարածված այն զգացումը, երբ նրանք վախենում էին առաջնորդների պատկերներով արդեն ոչ պիտանի տպագիր թերթերից ու ամսագրերից ազատվել, քանի որ դա նրանց վրա քաղաքական անբարեհուսության կնիք կթողներ, իսկ նման բան նկատած մեկ այլ մարդու մատնագրով կարող էր դառնալ ձերբակալության պատճառ: Նման դեպքերում մարդիկ պարզապես նետելուց առաջ առաջնորդների նկարները կտրում հանում էին տպագիր հրատարակություններից:

«Եթե բուկինիստական խանութում գնեք այն ժամանակվա հանդեսներ, ապա հավատացնում եմ դրանց մեջ կտեսնեք «վերախմբագրված» լուսանկարներ՝ դիմանկարների տեղերում կտրված բացվածքներով: Այդպես էր ապրում երկիրը: Եթե կառուցեի հուշարձան ստալինյան ժամանակաշրջանի մասին, անպայման կօգտագործեի այդ հորանջող դատարկությունների կերպարը: Եվ «Ողբի պատը» մտահղացել եմ մոտավորապես այդ զգացողությամբ»,-նշել է Գեորգի Ֆրանգուլյանը:

Նկարչի ասելով «Ողբի պատը» Մոսկվայում կհայտնվի ֆինանսավորումն սկսելուց մոտ երկու տարի անց: Ըստ մոտավոր հաշվարկների քանդակագործը կարծում է, որ դա կարող է լինել, լավագույն դեպքում, 2017 թ.-ին:
    Դիտվել է 902 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ