Գանան ծրագրել է դառնալ ֆիլմարտադրության ընտրյալ երկիր02.29.2024
Աֆրիկյան Գանայի հանրապետությունում արագ զարգացող ոլորտներից մեկը համարվում է կինոարդյունաբերությունը։ Այն երկրի գործադիր և օրենսդիր մարմինների ուշադրության կենտրոնում է և ստացել է վստահության քվե, քանի որ երկրի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն պլանավորում է ներդնել կինոարտադրության ոլորտի նկատմամբ հարկային զեղչերի նոր համյդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով , deadline.com»֊ին։
Որպես հարկային նոր օրենքի մաս՝ կինոոլորտը կստանա 20% հարկային զեղչ ռազմավարական ֆիլմերի արտադրության համար, ինչպես նաև ֆիլմերի ֆինանսավորման մի շարք արտոնություններ, ներառյալ՝ կինոարտադրության սարքավորումների ներմուծման մաքսատուրքերը և այն հարկատեսակները որոնք, սովորաբար, նախապես պահանջվում են իշխանությունների կողմից:
Կառավարությունում նշել են, որ տեղական կորպորատիվ սուբյեկտները, որոնք ֆինանսապես աջակցում են ոլորտին, նույնպես կարող են օգտվել այդ խթաններից:
Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում Գանայի նախագահ Ակուֆո-Ադդոն նշել է, որ իր «կառավարությունը, Ազգային կինովարչության միջոցով, հանձնառու է համաշխարհային մակարդակի բովանդակության և ֆիլմերի արտադրությանն աջակցելու հարցում։ Նա նաև հայտարարել է, որ, այս քաղաքական մոտեցումն արվեստին «պետք է ևս մեկ շոշափելի պատճառ դառնա, որպեսզի Գանան լինի ֆիլմարտադրության ընտրյալ երկիր»:
Վերջին երեք տարիների ընթացքում, Ազգային կինովարչության գործադիր տնօրեն Ջուլիետ Յաա Ասանտևա Ասանտեի ղեկավարությամբ, Գանայի ազգային կինովարչությունը նախաձեռնել է մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնք ուղղված են այդ երկիրը մայրցամաքի առաջատար կինոկենտրոնի վերածելու նախաձեռնությանը: Այստեղ մեկնարկած «Նկարահանեք Գանայում» շարժումը հրապուրել է շատերին և միջազգային մակարդակի բեմադրություններ իրականացնողների; Այսպես այստեղ պատրաստվել է Ազգային ֆուտբոլի լիգայի «Խաղալու համար ծնվածները» սուպերգավաթի ռեկլամային հոլովակը, որը հովանավորվել է Դենի Դամայի և Թոնի Տագոյի «TD Afrique Films» պրոդյուսերական ընկերության կողմից։