Նկարչի խորհուրդն է․ ««Վերցրու փողերը և փախիր» 09.20.2023
Դանիական դատարանը պարտավորեցրել է կոնցեպտուալիստ նկարիչ Յենս Հաանինգին վերադարձնել Կունսթեն թանգարանի փողերը, որը նրան վճարվել էր սպիտակ կտավներով «Վերցրու փողերը և փախիր» անունով պերֆորմանս իրականացնելու համար։ Այդ մասին «ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Ժամանակակից արվեստի Կունստեն թանգարանը կոնցեպտուալիստ նկարիչ Յենս Հաանինգին, որի ստեղծագործությունները նվիրված են աղքատության, անհավասարության, միգրացիայի հիմնախնդիրներին, պատվիրել էր վերարտադրել 2007թ․֊ին հայտնի դարձած նրա գործերից մեկը։ Գործը պետք է ներկայացներ կռոններով (դրամ) ծածկված կտավ, որը խորհրդանշելու էր Դանիայի բնակչության եկամուտները։
Սակայն, բոլորի համար շատ զարմանալի ձևով, այդ պատվերը կատարելու փոխարեն նկարիչը ներկայացրել է երկու դատարկ կտավ, որոնց համար հորինել է ««Վերցրու փողերը և փախիր» վերնագիրը։
Այդ երկու ճերմակ կտավները ներկայացվել են թանգարանի այցելուներին և գրավել են շատ հետաքրքրասերների ուշադրություն։ Սակայն հետո թանգարանը խնդրել է դրանց «հեղինակին» վերադարձնել պատվերի համար վճարված գումարը, քանի որ նկարիչը խախտել է պայմանագիրը։
Սակայն Յենս Հաանինգը հրաժարվել է դրամը ետ վերադարձնել։
Թանգարանը դիմել է դատարան։ Օրենքի պաշտպանները որոշել են, որ նկարիչը դրամը (67.000 եվրո) պետք է վերադարձնի՝ որպես հոնորար՝ այդ գումարից իրեն պահելով միայն 3.500 եվրո։
Հաանինգը դանիական ռադիոյին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ սպիտակ կտավների հնարքը իր յուրահատուկ բողոքի արտահայտությունն է աշխատանքային ծանր պայմանների նկատմամբ։ Ըստ նրա, ինքը ցանկացել է այդ եղանակով աշխատավորության մեջ արթնանցնել իր պես գործելու ցանկություն, եթե նրանց մոտ իրավիճակը նույնքան սարսափելի է, որքան իր համար։
«Եթե նրանք նստած են մի կեղտոտ գործի վրա, և դրա համար նրանց չեն վճարում, ապա իմ խորհուրդը հետևյալն է․ վերցրու ինչ կարող ես, և փախիր»,֊ ասել է կոնցեպտուալիստ նկարիչը։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։