Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տրակտորային» նկարչության հերթը հասել է Դոստոևսկուն

09.20.2021


Լենդ֊արթի իտալիցի վարպետ Դարիո Գամբարին ստեղծել է ռուսաստանցի մեծ գրող Ֆեոդոր Դոստոևսկու հսկայածավալ դիմանկարը՝ նվիրված նրա 200֊ ամյակին։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Իր ստեղծագործությունները իտալացի արվեստագետը «վրձնում է» միայն տրակտորով և խոփով։ Դոստոևսկու դիմանկարն ստանալու համար նա օգտագործել է 25 հազար քառակուսի մետր մակերեսով դաշտում, որի երկարությունը 250 մետր է։

Դիմանկարի վրա նկարիչը ծախսել է 9-10 ժամ։ Առավել շատ ժամանակ նա տրամադրել է գրողի մորուքը պատկերելուն, որի յուրաքանչյուր գիծը տրակտորով ու խոփով «գծել է» առանձին։

Դիմանկարի տակ ռուսերեն գրված է գրողի ազգանունը՝ Դոստոևսկի, իսկ գլխավերևում գրված է «Ապուշը» վեպի հերոս իշխան Միշկինի նշանավոր խոսքերից մեկը՝ «Beauty will save us» («Գեղեցկությունը կփրկի մեզ»)։

Գամբարին նշել է, որ արևի լույսի շնորհիվ Դոստոևսկին դիմանկարում կապուտաչ է երևում, թեև աչքերի սպիտակուցները նույնպես պատկերվել են գութանով։
«Ես աշխատանքս նվիրել եմ նրա 200 ֊ամյակին և այն արել եմ հիմա, քանի որ նոյեմբերին հողն արդեն խոնավ կլիներ»,֊ բացատրել է արվեստագետը։

Դոստոևսկու «Գողոցկությունը կփրկի աշխարհը» խոսքերը, որ կարելի է թարգմանել իբրև «Հարմոնիա», այս դեպքում ունի նաև «շրջակա միջավայր» իմաստը։ Ինքը՝ Դոսըոևսկին, գրել է․ « Մենք բոլորս դրախտում ենք, բայց չենք ցանկանում գիտակցել այդ»։

Գամբարին պարբերաբար այս ձևաչափի գործերով Իտալիայի Վերոնա քաղաքի մերձակա դաշտավայրերում արձագանքում է խոշոր համաշխարհային իրադարձություններին և հիշարժան տարեթվերին։ Առավել հաճախ նա հսկայական դիմանկարներով պատկերում է համաշխարհային լիդերներին կամ գրում հրատապ խորհրդանշական ուղերձներ։

Նրա վերջին աշխատանքներից մեկը աշխարհի ֆուտբոլի գավաթն է, որը նա նկարել է Իտալիայի ֆուտբոլի հավաքականի կողմից իրական գավաթը նվաճելուց հետո։
Իսկ ավելի վաղ Գամբարիի հերոսներն են դարձել Հռոմի Ֆրանցիսկ պապը, Լեոնարդո դա Վինչին, Վլադիմիր Պուտինը, Ֆիդել Կաստրոն։

Գամբարինի «տրակտորային» նկարները դաշտերում մնում են մինչև մի քանի շաբաթ։ Հետո դրանց տեղում խոտ են ցանում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: 


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 431 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ