«Օպենհեյմեր»֊ը հավակնում է BAFTA֊ի՝ 13 անվանակարգերում01.19.2024
Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր» ֆիլմը առաջիկայում Լոնդոնում կայանալիք BAFTA կինոմրցույթում կպայքարի 13 անվանակարգերում լավագույնը ճանաչվելու համար։ Այդ մասին տեղեկացրել է «Թագլուրը»՝ հղում անելով «reuters.com»֊ին։
Սա նշանակում է, որ այս պատմական կինոպատումը դարձել է փետրվարի 18֊ին կայանալիք մրցույթի հանդիսավոր արարողակարգի առաջատարը։
«Օպենհեյմերին» հաջորդում են Մարթին Սկորցեզեի «Խեղճ բաներ» և «Ծաղկե լուսնի մարդասպանները» ֆիլմերը, որոնք ստացել են BAFTA֊ի 9֊ական անվանակարգեր։
«Օպենհեյմեր» ֆիլմը 2023թ․֊ին համաշխարհային կինովարձույթում հավաքել է 951,3 մլն դոլար։ Անցած տարվա արդյունքներով աշխարհի առաջատար ավելի քան 50 ԶԼՄ֊ներ Նոլանի ֆիլմը համարել են լավագույնը։ Այդ ԶԼՄ֊ների թվում են նաև BBC֊ն, The Guardian֊ը, The New Yorker֊ը և Rolling Stone֊ը։
«Օպենհեյմեր»֊ն 5 անվանակարգերում արդեն դարձել է«Ոսկե գլոբուսի» դափնեկիր, իսկ 8 անվանակարգերում էլ հաղթող է համարվել ,«Քննադատների ընտրություն» մրցույթում։