Մահացել է քանդակագործ Արա Շիրազը03.18.2014
Մարտի 17-ի գիշերը կյանքի 73-րդ տարում մահացել է Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին, քանդակագործ Արա Շիրազը:
Մահվան պատճառ է հանդիսացել գլխուղեղի կրկնակի ինսուլտը: Նա ծայրահեղ ծանր և անգիտակից վիճակում փետրվարի 24-ից գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Նրան միացված էր արհեստական շնչառություն:
Քանդակագործ Արա Շիրազը սեփական ուրույն ձեռագիրն ունեցող արվեստագետ էր, իսկական հայ մտավորական: Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենատարբեր ցուցասրահներում: Ռոմանտիկականի ու իրականի յուրահատուկ համադրությամբ Արա Շիրազը իր կերտած կերպարներով հոգևոր կապեր էր փնտրում կոնկրետ մարդու, ժողովրդի ու ժամանակների միջև: Նրա լավագույն գործերից են հայ մտավորականների կիսանդրիները, որոնք իրենց կատարողական բովանդակությամբ իրական թանգարանային արժեքներ են՝ «Պարույր Սևակ», «Վիլյամ Սարոյան», «Եղիշե Չարենց», « Հովհանննես Շիրազ», «Տիգրան Պետրոսյան» և այլն:
Արա Շիրազը Հայաստանի վաստակավոր նկարիչ էր, պետական մրցանակի դափնեկիր: