Նկարահանվել է կոմիքսի հիման վրա04.11.2017
Հայտնի ռեժիսոր Լյուք Բեսսոնի «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» նոր ֆանտաստիկ ֆիլմն այսօր ամենամեծ բյուջեով նկարահանված կինոժապավենն է ֆրանսիական կինեմատոգրաֆիայի ողջ պատմության ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «cineuropa.org»-ին:
Այդ ֆիլմը նկարահանելու համար պահանջվել է 197,5 մլն եվրո: Նախորդ մեծ բյուջեով ֆրանսիական կինոժապավենը 2008 թ.-ին ռեժիսորներ Թոմ Լանգմանի և Ֆրեդերիկ Ֆորեստյեի նկարահանած «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» կինոնկարն է, որի վրա ծախսվել էր 78 մլն եվրո:
Անցած տարվա ֆրանսիական 10 թանկարժեք ֆիլմերի ցուցակում տեղ են զբաղեցրել նաև ֆրանս-գերմանական «Լիճը», ֆրանս-բելգիական «Ինձ գրավիր գրոհով» կինոնկարները, կապիտան Կուստոյի մասին կենսագրական ֆիլմը և այլն:
«Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» նոր ֆանտաստիկ ֆիլմը նկարահանվել է Պիեռ Կրիստինի և Ժան-Քլոդ Մեզյերի կոմիքսի հիման վրա: Այն համաշխարհային վարձույթի կներկայացվի 2017թ.-ի հուլիսին: