Թանգարան-ինստիտուտն առաջին անգամ կներկայացնի Կոմիտասի աշխատասենյակի մանրակերտը 09.29.2017
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտին կնվիրաբերվի Վարդապետի՝ Կ. Պոլսի բնակարանի (1911-1915 թթ.) աշխատասենյակի մանրակերտը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կլայքը:
Այդ աշխատանքը իրականացրել է Կոմիտասի հիմնած «Գուսան» երգչախմբի սան Արամ Աստվածատրյանը:
Մանրակերտի պատմությունը սկսվել է այն օրը, երբ Արամը լուսանկարել երգահանին:
Կոմիտասը լուսանկարվելու համար մոտեցել և արմունկով հենվել է դաշնամուրին: Այդ յուրահատուկ դիմանկարից բացի,Արամը ժապավենին է հանձնել նաև երգահանի աշխատասենյակի ընդհանուր տեսքը և որպես սրբազան մասունք պահել իր մոտ:
Արամ Աստվածատրյանը օտար ափերից հայրենիք է ներգաղթում առաջին իսկ քարավանով: Նա աշխատանքի է անցնում Բյուրականի աստղադիտարանում, դառնում այդ գիտական հաստատության գլխավոր մեխանիկը:
Մեծ երգահանի 100-ամյա տարելիցի օրերինն՝ 1969-1970 -թթերին, նա որոշում և . իրագործում է իր թաքուն մտադրություններից, թերևս ամենազգացմունքայինը ՝ ուղեցույց ունենալով իր իսկ կողմից արված լուսանկարները, պատրաստում է մեծ Վարպետի աշխատասենյակի մանրակերտը:
Վաղը՝ սեպտեմբերի 30-ին այդ մանրակերտը մշտապես կհանգրվանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Այդ շնորհակալ աշխատանքն արված է 1:10-ին մասշտաբային հարաբերությամբ: Աշխատասենյակի բոլոր իրերը տեղավորված են այնպես, ինչպես կահավորված է եղել Կոմիտասի Կ.Պոլսի տունը: Պատին փակցված են Փանոս Թերլեմեզյանի վրձնած ստեղծագործությունների փոքրիկ կրկնօրինակները, որոնք մակետի համար ընդօրինակել է Հովհաննես Զարդարյանը:
Աստվածատրյանի մանրակերտում երկու շրջանակներ դատարկ են մնացել: Դրանց լուսանկարներն անհետ կորած են: Այդ շրջանակներից փոքրում պատկերված է եղել Կոմիտասը մի գեղջուկի հետ, մեծում`հայկական մի վանք: