Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օպերելիա֊2022»֊ի երկու հաղթողներից մեկը երգչուհի Յուլիանա Գրիգորյանն է

11.02.2022

Ամփոփվել են Ռիգայում կայացած օպերային երգիչների միջազգային մրցույթի՝ «Օպերելիայի» արդյունքները; Հաղթողներ են հռչակվել հայաստանցի երգչուհի Յուլիանա Գրիգորյանը և տենոր Էնթընի Լեոնը՝ ԱՄՆ֊ից։ Այդ մասին «teatral-online.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։

Մրցավարները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ երկրորդ և երրորդ տեղեր շնորհելու հարցում և մրցանակները բաժանել են մի քանի թեկնածուների միջև։

«Օպերելիա» միջազգային մրցույթի նպատակն է փնտրել և օժանդակել երիտասարդ տաղանդավոր երգիչներին։ Ստուգատեսին հնարավորություն է տրվում մասնակցել 18-ից 32 տարեկան կատարողներին։ Մրցույթն ամենամյա է և անցկացվում է տարբեր երկրներում։

Հիշեցնենք, որ անցած տարի, 2021թ․֊ին Մոսկվայում կայացած «Օպերելիա» մրցույթի պարգևներից մեկը նույնպես նվաճել էր Հայաստանը ներկայացուցիչ։ Երգչուհի Մանե Գալոյանը պերուացի տենոր Իվան Այոն Ռիվասի հետ կիսել էր հանդիսատեսների համակրանքի մրցանակը։

«Օպերելիա֊2022»֊ը, որը կայացել է անցյալ շաբաթ՝ հոկտեմբերի 24-30֊ին՝ Լատվիայի մայրաքաղաքի Ազգային օպերայում, գլխավորել է հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 318 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ