Ազատազրկված Մշակույթի նախկին նախարարը խնդրել է իրեն ուղարկել ռազմաճակատ04.10.2024
Ղրիմի մշակույթի նախարարության նախկին ղեկավար Վերա (Արինա) Նովոսելսկայան, որը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել կաշառակերության համար, դիմել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող «հատուկ ռազմական գործողության» գոտում ծառայելու խնդրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը 2023 թվականի նոյեմբերին Նովոսելսկայային դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ Ղրիմի մանկական թատերական արվեստի պետական կենտրոնի կառուցման ժամանակ 25 միլիոն ռուբլու չափով կաշառք ստանալու համար։
Դատարանը պարզել է, որ նախկին նախարարը 2018 թվականին «Մեանդեր» ՍՊԸ-ի շահառուից կաշառք է ստացել շինմոնտաժային աշխատանքների ընթացքում ընդհանուր հովանավորչության համար։
Դատարանը Նովոսելսկայայի նկատմամբ նշանակել է լրացուցիչ տույժ՝ 128 մլն ռուբլու չափով տուգանք, զրկել է ՌԴ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից և15 տարով արգելել պաշտոններ զբաղեցնել պետական կրթության ոլորտի մարմիններում։ Բացի այդ, դատարանը կալանք է դրել Նովոսելսկայայի և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի վրա։
Նախկին պաշտոնյան բողոքարկել է դատավճիռը։
Նովոսելսկայան 2007 ֊ 2012 թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Ելենա Նետեցկայայի օգնականը, այնուհետև նշանակվել է։ Ղրիմի Ինքնավար Հանրապետության մշակույթի փոխնախարարը։ Նա եղել է նաև ՝ Ղրիմի ակադեմիական տիկնիկային թատրոնի տնօրենը։ Թերակղզին Ռուսաստանին միավորելուց հետո Նովոսելսկայան դարձել է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարարը։ 2021 թվականի նոյեմբերի 22-ին նա ազատվել է աշխատանքից՝ վստահության կորստի պատճառով։