Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավտոմեքենան դրամատուրգին հարվածել է թատրոնի մոտակայքում

01.31.2024


Մոսկվայի Տվերյան ճեմուղուն հարող փողոցում , Պուշկինի անվան թատրոնի մոտակայքում, ավտոմեքեան հարվածել է հայտնի դրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Գելմանին։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունվարի 29֊ին։ Այդ մասին «rbc.ru»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Շտապ օգնության աշխատակիցները 90֊ամյա Գելմանին տեղափոխել են Մոսկվայի բուժհաստատություններից մեկը, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկու ոտքերի կոտրվածք։

Գելմանի որդին՝ Պավելը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ հայրը «Այժմ գիպսի մեջ է, գտնվում է տանը; Վիճակը նորմալ է»։

Ալեքսանդր Գելմանը Խորհրդային միությունում հայտնի և ժողովրդայնություն վայելող գրող էր։ Նրա պիեսները բեմադրվում էին ինչպես ամենատարբեր թատրոններում, այնպես էլ՝ հեռուստատեսությամբ և ռադիոյով։ Նրան առավել մեծ ճանաչում բերած ստեղծագործությունը «Պարգևավճար» սցենարն է, որի հիման վրա 1974թ․֊ին նկարահանվեց կուսակցական շրջանակներում աղմուկ հանած նույնանուն կինոնկարը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 59 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ