Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանները հայտարարել են, որ չեն նկարահանվելու

07.13.2023


Հոլլիվուդում մասշտաբային գործադուլի են նախապատրաստվում կինոդերասանները։ Այդ ակցիայի օգտին են քվեարկել ամերիկյան կինոդերասանների ընկերակցության 160 հազար անդամների միավորող արհմիության 98 տոկոսը։ Նման մասնակիցների քանակով գործադուլ այս ոլորտում չի գրանցվել առնվազն վերջին 43 տարում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « lenta.ru»֊ին։

Հուլիսի 14-ին նախատեսված այդ ակցիան անցկացնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ֊ի կինոթատրոնների ընկերակցության և կինոյի ու հեռուստատեսության պրոդյուսերների աշխատավարձի բարձրացմանը, կենսաթոշակի և բժշկական ապահովագրության վճարների ավելացմանը վերաբերվող բանակցությունների համապատկերում, որը տևել է 12 օր և ավարտվել է առանց արդյունքների։

Կինոդերասանների արհմիության ղեկավար Ֆրեն Դրեշերը նշել է, որ պրոդյուսերների առաջարկած պայմանները վիրավորական են և անհարգալից։ Ընկերակցության անդամները պահանջում են ոչ միայն աշխատավարձի բարձրացում, այլև կինոցուցադրություններից մասնաբաժին՝ սթրիմինգային ծառայություններից, ինչպես նաև կինոյում և հեռուստատեսության մեջ արհեստական ինտելեկտի օգտագործման սահմանափակում։

Գործադուլն սկսելուց հետո դերասանները հայտարարել են, որ չեն նկարահանվելու ֆիլմերում և սերիալներում և այլ նախագծերում, հարցազրույցներ չեն տալու, ֆիլմերին նվիրված հաղորդագրություններ չեն տեղադրելու սոցիալական ցանցերում, չեն ներկայանալու կինոնկարների պրեմիերային ցուցադրություններում և նախագծերը առաջ մղելուն նվիրված միջոցառումներին։

Հուլիսի 14֊ին մեկնարկելիք գործադուլը զգալի բացասական հետք կթողնի կինոարդյունաբերության ոլորտի վրա։ Կընդհատվեն «Գլադիատոր֊2»֊ի, «Մորթալ Քոմբաթ» ֆիլմի երկրորդ մասի, «Վիշապի տունը» սերիալի հերթական սեզոնի նկարահանումները։ Այն կանդրադառնա նաև ֆիլմերի ամառային պրեմիերաները առաջ մղելու աշխատանքների վրա։ Հավանական է, որ այս գործադուլի պատճառով հետաձգվի, նույնիսկ, «Էմմի» մրցանակաբաշխությունը։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 215 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ