Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սվետլանա Պետրիյչուկի և Ժենյա Բերկովիչի կալանքի ժամկետը երկարեցվել է

11.06.2023


Ռուսաստանում պարբերաբար, երկու ամիսը մեկ, երկարաձգում են դրամատուրգ Սվետլանա Պետրիյչուկի և ռեժիսոր Ժենյա Բերկովիչի կալանավորման ժամկետները: Նրանք մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքով սահմանվված «Ահաբեկչական գործունեության կոչ անելու, հանրորեն ահաբեկչությունը արդարացնելու և ահաբեկչությունը քարոզելու » մասին հոդվածի հատկանիշներով հանցագործության մեջ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Երիտասարդ թատերական գործիչները ձերբակալվեն են 2023թ․֊ի մայիսի 5ին։ Մոսկվայի արդարադատության մարմինների կողից կալանավորման դատավճիռներով հերթական անգամ երկարաձգված ժամկետը պետք է լրանար նոյեմբերի 4֊ին, սական դրանից երկու օր առաջ Զամոսկվոռեցկայա շրջանի դատարանը որոշում է կայացրել նրանց խափանման միջոցը չփոխել։ Բերկովիչը և Պետրիյչուկը անազատության մեջ կմնան ևս երկու ամիս՝ մինչև հունվար։

Նշենք, որ այս նիստի ժամանակ դատարանի դահլիճ են թողել միայն դատապարտյալների հարազատներին և մի քանի լրագրողների, որոնց որոշ ռուսաստանյան տեղեկատվամիջոցներ անվանել են «գրող» լրագրողներ։ Մնացածները դատական նիստին պետք է հետևեին դահլիճից դուրս՝ մոնիտորների միջոցով։

Ասենք, որ ռեժիսոր Ժենյա Բերկովիչը դատարանին տեղեկացրել է, որ իրեն տանը սպասում են իր երկու հիվանդ երեխաները, «որոնց կես տարի բաժանել են իրենց մայրիկից։ Դա նրանց համար խոշտանգում է․․․»։ Իսկ Պերիյչուկը իր խոսքում նշել է, որ այն ինչ արդեն կես տարի կատարվում է իրենց հետ, աբսուրդ է և բացարձակ անարդար, մանավանդ որ իրեն ձերբակալել են մի պիեսի համար, որը հինգ տարի շարունակ գովաբանել են․․․

Հիշեցնենք խոսքը Սվետլանա Պետրիյչուկի պիեսի հիման վրա Ժենյա Բերկովիչի պատրաստած «Ֆինիստ պարզ բազե» բեմադրության մասին է, որը նվիրված է այն կանանց, որոնք որոշում են վիրտուալ ամուսնանալ արմատական իսլամի ներկայացուցիչների հետ և գնալ նրանց մոտ՝ Սիրիա։ Բեմադրության մեջ օգտագործվել են իրական դատավճիռներ և այդպիսի քայլ կատարած ռուսաստանցի, ղազախստանցի և ուզբեկստանցի կանանց հետ հարցաքննությունների արձանագրություններ։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 82 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ