Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Տիտանիկի» հերոսուհուն փրկած դուռը վաճառվել է անհավանական բարձր գնով

03.29.2024


Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հայտնի «Տիտանիկ» ֆիլմում Քեյթ Ուինսլեթի կերտած հերոսուհուն նավաբեկության ժամանակ փրկած փայտե դուռը «Heritage Auctions» աճուրդում վաճառվել է 718,7 հազար դոլարով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «theguardian.com»֊ին։

Այս նույն միջոցառման ժամանակ 125 հազար դոլարով էլ վաճառվել է հերոսուհու այն շրջազգեստը, որով նա հայտնվում է ֆիլմի վերջին տեսարաններում։
Այդ ֆիլմը համաշխարհային վարձույթ է դուրս բերվել 1997 թ․֊ին։ Դրանից հետո տարբեր հարթակներում շատ է քննարկվել, թե արդյո՞ք Քեյթ Ուինսլեթի հերոսուհուն՝ Ռոուզին փրկած այդ փայտե դռան բեկորի վրա չէ՞ր կարող տեղավորվել նաև սիրահարված Ջեկը, որին մարմնավորում է Լեոնարդո դի Կապրիոն։

2022թ․֊ին ֆիլմի ռեժիսորը փորձել է ցրել հանդիսատեսների մոտ ձևավորված այն կարծիքը, որ ֆիլմում Ջեկի զոհվելը անտեղի լուծում է։ Նա Ռոուզի և Ջեկի քաշերին համապատասխան երկու կասկադյորների հետ փորձարկել է սառցաջրում գտնվող նույնաչափ լաստի վրա երկու հոգու փրկվելու հնարավորությունը։ Քեմերոնը այդ փորձից հետո հայտարարել է, որ, իրոք, այդ աղետի մեջ, այդպիսի փայտե դռան վրա կարող էր փրկվել միայն մեկ մարդ։

Նա նաև նշել է, որ Ջեկը պետք է մահանար։ «Դա նույնն է, ինչպես Ռոմեոն և Ջուլիետը», նշել է նա և ավելացրել, որ այդ ֆիլմը սիրո, կորստի և կյանքի վերջավոր լինելու մասին է։ «Սերը չափվում է զոհաբերությամբ»,֊ վերջում ընդգծել է Քեմերոնը։

«Տիտանիկ ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի 1998թ․֊ի մրցանակաբաշխության ժամանակ հավակնել է «Օսկարի»՝ 14 անվանակարգերում։ Իսկ Ակադեմիան ֆիլմին շնորհել է իր արձանիկերից 11֊ը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 33 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ