Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա․ Կալյագին․ ««Հեռացել են լավագույնները, սակայն աշխատելու են մնացել լավագույնները»

04.04.2023

Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահ Ալեքսանդր Կալյագինը հայտարարել է, որ «ամեն մի արտիստի մեջ չէ, որ հնարավոր է ներարկել այնպիսի թեմաներ ինչպիսիք են մշակույթը, հայրենիքը»։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «interfax.ru»֊ին։

Նա իր ափսոսանքն է հայտնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմի պատճառով հայրենիքը լքած արտիստների համար։ «Դա նրանց ընտրությունն է,֊ ասել է Կալյագինը։ Ափսոս, քանի որ նրանք տաղանդավոր մարդիկ են»։

Կալյագինը նաև ավելացրել է, որ այդպիսի ընտրությունը ինքը բոլորովին չի ողջունում, հատկապես երկրի դժվարությունների ժամանակաշրջանում։

Ռուսաստանի թատերական գործիչների միության նախագահը չի պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է դերասանը երկրի համար դժվար ժամանակ «փախչել»։ Նա շեշտել է, որ հեռացած արտիստները «ուժեղ սխալվել են», բայց դա նրանց կատարած ընտրությունն է և իրենք մի օր կպատասխանեն, թե արդյո՞ք ճիշտ են վարվել, թե՝ ոչ։

«Ես ափսոսում եմ,որ այդ մարդիկ չեն հասկացել, որ այս ժամանակը կանցնի, իսկ քո անունը կփչանա, ուժեղ կփչանա»,֊ նշել է Կալյագինը։
Ըստ նրա, երկրից դուրս եկած մարդկանց ոչ մեծ խումբը դեռ ռուսական թատրոնը չէ։ Նա վստահություն է հայտնել, որ իրենք թատերական տաղանդների պակաս չեն զգա։

«Հեռացել են լավագույները, սակայն աշխատելու են մնացել լավագույնները»,֊ հայտարարել է Կալյագինը ընթացիկ տարվա մարտի 27֊ին նշված թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված մամլո ասուլիսում։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 182 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ