Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լույս է տեսել ռուսական ավանգարդը ներկայացնող առաջին ամբողջական հանրագիտարանը

10.17.2013


Չորեքշաբթի օրը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ներկայացվեց 1907-1932թթ.-երի ռուսական ավանգարդի պատմությունն ու տեսությունը առաջին անգամ համակարգված արվեստասերներին մատուցող «Ռուսական ավանգարդի հանրագիտարան» Եռահատոր հրատարակությունը: Նշենք, որ գրքի շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված քանի որ այդ պատկերասրահում է գտնվում ավանգարդիզմը ներկայացնող աշխարհում ամենահայտնի ստեղծագործություներից մեկը` Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին», հաղորդում է «РИА Новости»-ն :

«Անցել է 100 տարի: Մինչև հիմա վիճաբանություններ են գնում ռուսական ավանգարդիզմի շուրջ, որը հաճախ անհասկանալի է մարդկանց: 1989թ.-ին մեր մոտ ընթացավ Մալևիչի աշխատանքների ցուցահանդեսը, որին հաջորդեցին Տատլինի, Կանդինսկու և Պոպովայի գործերի ցուցադրանքները: Այդ ժամանակ դա մեծ և իսկական իրադարձություն դարձավ` բոլորը լսել էին այդ նկարիչների մասին, որոնց աշխատանքները պահպանվում էին ֆոնդերում և որոնք, սակայն, մատչելի էին ոչ բոլորին, նույնիսկ հետազոտողներից շատերին»,- մամլո ասուլիսի ժամանակ ասել է Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Իրինա Լեբեդևան:

Այնուհետև իրականացվել է երկարատև և մանրամասն աշխատանք, այդ նկարիչների ստեղծագործությունների ուսումնասիրության ուղղությամբ:

Հանրագիտարանի 3 հատորները ընդգրկում են արվեստի բոլոր ժանրերը` գեղանկարչություն, մատիտանկարչություն /գրաֆիկա/, լուսանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն և թատրոն:

Հրատարակության ինքնատիպությունը կայանում է կատարված գիտական աշխատանքի մասշտաբայնության մեջ: Հեղինակային խումբը` Վասիլի Ռակիտինը և Անդրեյ Սարաբյանովն այս նախագծի վրա աշխատել են ավելի քան 12 տարի: Արդյունքում` եռահատորյակում ներկայացվել են Տրետյակովյան պատկերասրահում, «Ռուսկի մուզեում» և այլ համանման հաստատություններում պահվող 1,5 հազար գեղարվեստական և գրաֆիկական աշխատանքներ, որոնք մեկնաբանված են 200 հեղինակների գրչին պատկանող ավելի քան հազար հոդվածների միջոցով:
    Դիտվել է 820 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ