Գրանցվել է կին նկարիչների գործերի վաճառքի աննախադեպ աճ03.07.2024
ArtTactic հետազոտական կենտրոնի տվյալներով 2023թ․֊ին կին նկարիչների ստեղծագործությունների վաճառքի ծավալը գումարային առումով կազմել է, ընդհանուր առմամբ, 825,8 մլն դոլար։ Այդ ցուցանիշը 7 տոկոսով գերազանցում է 2022թ․֊ին եվրոպայի աճուրդի տներոմ կին նկարիչների վաճառված կտավների հասույթը։
Հետաքրքիր է, որ նոր ցուցանիշը կազմում է բոլոր առաջատար աճուրդի տներում վաճառքից առաջացած ընդհանուր գումարի 13,8 տոկոսը (2022թ․֊ին այն կազմել էր 9,4 տոկոս)։
Կին նկարիչների աշխատանքների վաճառքի միջին գինը 2023թ․֊ին եղել է 215 776 դոլար (Տղամարդ նկարիչների ցուցանիշը 298 520 դոլար է եղել):Թեև կա որոշ տարբերություն, բայց այն անցյալ տարվա 81 տոկոսի համեմատությամբ նվազել է՝ հասնելով 37 տոկոսի։
Այս ցուցանիշներում առավել մեծ առաջընթացը նկատվում է մինչև 30 տարեկան նկարիչների մոտ, որոնք զբաղեցնում են ուլտրաժամանակակից արվեստի հատվածը։ Այս հատվածի կին նկարիչներից 61֊ին բաժին է հասնում վաճառված գործերի գրեթե 70 տոկոսը։ Նրանց ստեղծագործությունների գներն ամենաբարձրն են և գերազանցում են նաև տղամարդ նկարիչների գործերին։ Ուլտրաժամանակակից նկարիչներից են, օրինակ, Ժադե Ֆադոժուտիմին, որի գործերի վաճառքից առաջացած հասույթը անցյալ տարի կազմել է 9 մլն դոլար կամ ՝ Միքաելա Յերվուդը, որի կտավների վաճառքի ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլն դոլար։