Հեղինակային իրավունքները խախտելու համար փոխհատուցել է 1,7 մլն ռուբլովՌուսաստանի Իվանովսկի մարզային դատարանը մասնակիորեն բավարարել է «Դիսկոտեկա Ավարիա» խմբի երգերի հեղինակ Ալեքսեյ Ռիժովի հայցը և խմբի նախկին մեներգիչ Նիկոլայ Տիմոֆեևից, որպես հեղինակային իրավունքների խախտման փոխհատուցում, բռնագանձել է 1,7 մլն ռուբլի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Դատարանն արգելել է Տիմաֆեևին «օգտագործել «Ամանորյա», «Եթե ցանկանում ես մնալ», «Երկինք», երգերի տեքստերը որևէ ձևով և որևէ միջոցով, բացառությամբ սեփական նպատակների համար ազատ վերատադրելը»:
Բացի այդ դատարանն ի օգուտ Ռիժկովի նախկին մեներգիչից բռնագանձել է նաև 27 հազար ռուբլի՝ դատական ծախսերի համար նախատեսված հարկային վճարումները կատարելու նպատակով:
Նշենք, որ երգերի հեղինակ Ալեքսեյ Ռիժկովի դատական հայցը բավարարվել է մասնակիորեն, քանի որ նա իր հեղինակային իրավունքները խախտելու համար պահանջում էր 2,7 մլն ռուբլի:
Ռուսական «Դիսկոտեկա Ավարիա» խումբը հիմնադրել են Ռիժկովը և Տիմոֆեևը՝ 1990 թ.-ին: 2012թ.-ին նա հեռացել է խմբից և հանդես է գալիս որպես մեներգիչ:
Դատարանն արգելել է Տիմաֆեևին «օգտագործել «Ամանորյա», «Եթե ցանկանում ես մնալ», «Երկինք», երգերի տեքստերը որևէ ձևով և որևէ միջոցով, բացառությամբ սեփական նպատակների համար ազատ վերատադրելը»: Բացի այդ դատարանն ի օգուտ Ռիժկովի նախկին մեներգիչից բռնագանձել է նաև 27 հազար ռուբլի՝ դատական ծախսերի համար նախատեսված հարկային վճարումները կատարելու նպատակով: