Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարինյանն առաջին թատրոն է, որը գործարկում է սեփական մուլտիմեդիական հարթակը

08.02.2022

Օրերս Սանկտ֊Պետերբուրգի Մարիինյան թատրոնը ներկայացրել է իր նոր թվային նախագիծը՝ հոսքային հարթակ, որը կընդլայնի Ռուսաստանում օգտատերերի մուտքը հաստատության խաղացանկ: Այդ մասին «ՏԱՍՍ»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Ընդհանուր առմամբ հարթակում այժմ տեղադրված է 10 բալետ և օպերա և նույնքան փոքր սյուժե, ներառյալ բալետի դասերը։ Այս ռեսուրսը մշտապես կթարմացվի ներկայացումներով, սիմֆոնիկ հաղորդումներով, դասախոսություններով, թատերախմբի առաջատար մենակատարների մասին պատմություններով:

«Այս հարթակը գործարկելով՝ մենք թվային հեղափոխություն չենք անում, բայց միևնույն ժամանակ մենք վերցնում ենք ժամանակակից տեխնոլոգիաները և դրանք տեղափոխում մեր կարիքների համար»,֊ նշել է թվային փոխակերպման ղեկավար Միխայիլ Սկոբենկոն: Նրա ասելով Մարինյան թատրոնն առաջինն է ռուսաստանյան թատրոնների մեջ, որ գործարկում է սեփական մուլտիմեդիական հարթակը։ Նա ենթադրել է, որ այս օրինակը կդառնա որաշակի ոլորտային ստանդարտ մշակութային հաստատությունների համար։

Սեփական հոսքային հարթակի ստեղծումը թատրոնի խաղացանկի թվայնացման նախագծի մի մասն է։ Զուգահեռաբար լուծվում են նաև իրավական հարցեր՝ կապված մտավոր սեփականության իրավունքների հետ , որը հատկապես օպերայի և բալետի պարագայում բավականին բարդ խնդիր է։

Առաջին փուլում հարթակը կկենտրոնանա ռուսաստանցի օգտատերերի հետաքրքրությունների տիրույթում, սակայն դրան զուգահեռ աշխատանքներ կիրականացվեն նաև անգլերեն և չինարեն տարբերակների ուղղությամբ, որոնք ենթադրվում է, որ կթողարկվեն մինչև տարեվերջ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 373 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ