Բալդի լեռան տարածքում կորել է դերասան Ջուլիան Սենդսը 01.19.2023
Բրիտանացի դերասան Ջուլիան Սենդսը կորել է ԱՄՆ֊ի Կալիֆորնիայի նահանգի սարերում։ Այդ մասին «abc7.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»֊ը։
Ջուլիան Սենդսը հայտնի է 1980-ականներից ի վեր նկարահանված տասնյակ ֆիլմերից և հեռուստաշոուներից։ Նրա հետ անհետ կորել է նաև Հարավային Կալիֆորնիայի բարձրադիր հատվածներում զբոսանքի մեկնած մեկը։
Հայտնի է որ անհետացածների հետ կապը կտրվել է Բալդի կոչվող լեռան տարածքում։ Դերասանի անհետացման մասին նրա ընտանիքը հայտնել է անցյալ ուրբաթ։
Սան Բերնարդինոյի շրջանի շերիֆի վարչության տվյալներով՝ լեռան վրա ծանր եղանակային պայմաններ են եղել, իսկ օդային ռեսուրսները՝ սահմանափակ:
Տարածքում հայտնաբերվել է դերասանի ավտոմեքենան։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Սենդսը հայտնի է մի քանի ֆիլմերում նկարահանված դերերով («A Room with a view», «Warlock» և «Leaving Las Vegas» և այլն):
Նա 65 տարեկան է, ծնունդով անգլիացի է, հիմա ապրում է Հյուսիսային Հոլլիվուդում։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։