Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև ներողություն են հայցել, բայց դրանից հետո էլ մութ ու լույս կողմերը պարզ չեն դարձել

11.15.2023



Շվեդիայի մայրաքաղաքում մեկնարկած «Սթոքհոլմի փառատոնը» հրաժարվել է ծրագրում ընդգրկել ամերիկա–իսրաելական դերասանուհի և ռեժիսոր Ալիզա Հանովիցի «Chanshi» հեռուստասերիալը՝ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև բռնկված պատերազմի պատճառով: Այդ մասին «ru.euronews.com»–ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։

Հեռուստաշոուի առաջին սերիայի ցուցադրությունը պետք է կայանար վաղը՝ նոյեմբերի 16–ին:

«Chanshi»–ին, որտեղ գլխավոր հերոսուհու դերը կատարում է ինքը՝ Հանովիցը, կատակերգական դրամա է բրուկլինցի երիտասարդ, պահպանողական հրեական ընտանիքի աղջկա մասին, որը հաշվարկով ամուսնությունից խուսափելու համար փախչում է Իսրայել: Մերձավորարևելյան այս երկիրը ամերիկուհու առաջ բացվում է որպես սեռական ազատության տարածություն:

«Jerusalem Post» պարբերականը Հանովիցի ստեղծագործությունը անվանել է «Netflix» ստրիմինգային ալիքով թողարկված  «Ոչ օրթոդոքսալը» փոքր սերիալի կատակերգական տարբերակ, որը խաչասերվել է Ֆեդերիկո Ֆելինիի սեռական մտահգություններ ունեցող պատանուն անդրադարձած «Ամարկորդ» կիսակենսագրական ֆիլմի հետ:

Այս նախագծի պրեմիերան կայացել է 2022թ.–ի վերջին Իսրայելի HOT հեռուստաալիքով, իսկ ընթացիկ տարվա հունվարին ներկայացվել է ԱՄՆ֊ում՝ «Sundance» անկախ կինոյի փառատոնում:

Ասենք, որ Սթոքհոլմի փառատոնի կազմակերպիչները Ալիզա Հանովիցին տեղեկացրել են, որ նրա մասնակցության հրավերն այլևս «հրատապ չէ»: Իսրայելի դեսպանությունը հրաժարվել է ռեժիսորի ուղևորության ծախսերը փոխհատուցել, քանի որ պետական ռեսուրսները այժմ «ուղղված են այլ նպատակների»՝ հոկտեմբերի 7–ին ՀԱՄԱՍ–ի իրականացրած ահաբեկչական գործողություններից հետո:

Ալիզա Հանովիցը պատրաստակամություն է հայտնել, այդ ծախսերն ստանձնել, սակայն, նրան հասկացրել են, որ փառատոնը պարտավոր է «զբաղեցնել որոշակի դիրք»: Իսկ երբ նա ասել է, որ ինքն ուրախ կլիներ նաև, եթե պարզապես, ներկա լիներ փառատոնին, ստացել է այսպիսի պատասխան. «Շվեդիայի ԱԳՆ–ն նախատեսում է ցուցաբերել զգուշություն Իսրայելից ժամանող չվերթերի նկատմամբ»։ Դա նշանակել է, որ, նրան չեն կարող ընդունել որպես հյուր:

Ռեժիսորին առաջարկել են մասնակցել առցանց տիրույթում նախատեսվող հարց ու պատասխաններին՝ սերիալի ցուցադրության նախօրեին, իսկ սերիալից հրաժարվելու մասին խոսք չի եղել:

«Ես զարմացած եմ փառատոնի կազմակերպիչների վախկոտությւան վրա»,– հայտարարել է Ալիզա Հանովիցը:

Ավելացնենք, որ այս ամբողջ աղմուկից հետո փառատոնի կազմակերպիչներն, այնուամենայնիվ, գրավոր ներողություն են հայցել դերասնուհի և ռեժիսոր Հանովիցից և նրա թիմից, սակայն, դրանից հետո էլ ֆիլմի հեղինակի համար փառատոնի կազմակերպչական մութ ու լույս կողմերը պարզ չեն դարձել:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 82 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ