Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անհայտ տեսակի օձն անվանակոչել են դերասան Հարիսոն Ֆորդի անունով

08.18.2023


Հոլլիվուդյան լեգենդար կինոհերոս Ինդիանա Ջոնսի կերպարը մարմնավորած դերասան Հարրիսոն Ֆորդի անունով գիտնականները անվանակոչել են մինչ այժմ գիտությանը անհայտ օձի նոր տեսակ։ Այն այսուհետ գիտական շրջանակներում և այլուր կհիշատակվի «Tachymenoides harrisonfordi » անվամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Գերմանացի, ամերիկացի և պերուացի գիտնականների խումբը անծանոթ տեսակի սողունին հայտնաբերել է Պերուի տարածքում, Անդյան լեռներում։ Գիտությանն անհայտ տեսակի օձի այդ եզակի օրինակը արու է։ Այն գիտական արշավախումբը գտել է Պերուի Օթիշի ազգային պարկում, երբ սողունը արևի լոգանք էր ընդունում։

Բոլոր հայտնի օձերի հետ համեմատած, «Tachymenoides harrisonfordi »֊ի չափսերն առավել քան համեստ են։ Այն ունի ընդամենը 40,6 սմ երկարություն և մարդու համար անվտանգ է։

Օձի այս տեսակը հայտնի կինոաստղի անունով կոչելու որոշումը գիտնականները հիմնավորում են այն հանգամանքով, որ Հարիսոն Ֆորդը մեծ ներդրում է կատարել շրջակա միջավայրի պահպանության գործում։

«Գիտնականները մշտապես իմ անունով են կոչում այն կենդանիների անունները, որոնցից երեխաները վախենում են,֊ կատակել է Ֆորդը,֊ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞։ Իմ ազատ ժամանակ ես զբաղվում եմ ձեռագործով, օրորոցային եմ երգում ռեհանի համար, որը աճեցնում եմ, որպեսզի նա գիշերը չվախենա»։

Հարիսոն Ֆորդը 81 տարեկան է։ Նա շնորհակալություն է հայտնել գիտնականներին իրեն շնորհված պատվի համար և նշել, որ այս նոր հայտնագործությունը ցույց է տալիս, թե դեռ որքան շատ անհայտ բաներ կան մեր աշխարհում և, որ մարդիկ միայն մի փոքր մասնիկն են հսկայական կենսամիջավայրում։

«Այս մոլորակի վրա բոլորի ճակատագրերը միահյուսված են, և այսօր միլիոնավոր տեսակներ գտնվում են ոչնչացման եզրին։ Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները բնության հետ և պաշտպանենք այն անկյունները, որտեղ պահպանվում է կյանքը»,֊ ասել է դերասանը։

Ասենք, որ հայտնաբերված նոր օձը առաջին կենսաբանական տեսակը չէ, որ գիտնականները անվանակոչել են Հարիսոն Ֆորդի անունով։ Մինչ այս նրա անունն է տրվել նաև մրջյունների նորահայտ մի տեսակի ((Pheidole harrisonfordi) և սարդերի (Calponia harrisonfordi)։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 143 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ