Որպես նկարչուհի, հայտնի է դարձել հենց յուղաներկ գործերով09.25.2023
Ավստրիայի մայրաքաղաք Վիենայի Բելվեդեր պալատում մինչև 2024թ․֊ի հունվարի 28֊ը կգործի ֆրանս֊ամերիկացի նկարիչ Լուիզա Բուրժուայի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այն բարրոկոյի ժամանակաշրջանի շքեղ ցուցասրահներում բացվել է սեպտեմբերի 22֊ին։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Ցուցադրանքում տեղ են գտել նկարչուհու 1940֊ական թվականներին ստեղծած սյուրռեալիստական աշխատանքները, որոնք ասես երկխոսության մեջ են մտնում նախանձախնդիր ընտրված նրա քանդակների հավաքածոյի, ինստալացիաների, մատիտանկարների հետ և ընդգրկում նրա ստեղծագործական կյանքի այդ ժամանակաշրջանը։
Լուիզա Բուրժուան հայտնի է իր հսկայական չափեր ունեցող բրոնզաձույլ սարդերի քանդակներով։ Նա, որպես նկարչուհի, հայտնի է դարձել հենց այն յուղաներկ գործերով, որոնք ստեղծել է 1038-1949թթ․֊երին։ Հենց այդ ժամանակ է ձևավորվել նրա յուրահատուկ գեղարվեստական լեզուն, որը սնել է նրա երևակայությունը հետագա 70 տարիների ընթացքում։
Նշենք, որ այս ցուցահանդեսը Լուիզա Բուրժուայի ստեղծագործությունները արվեստասերների այսօրվա սերունդին առաջին անգամ է Եվրոպայում ներկայացվում որպես մի ամբողջություն։