Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վատիկանի պապական թանգարանները վերսկսել են աշխատանքը

06.02.2020

Վատիկանի թանգարանները, որոնցում պահվում են Հռոմի պապի արվեստի գործերի հավաքածոները, ինչպես նաև Միքելանջելոյի ու Ռաֆայելի որմնանկարները, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված երկամսյա կարանտինից հետո, երկուշաբթի օրը կրկին բացել են իրենց դռները այցելուների առջև: Ինչպես տեղեկացրել է թանգարանների տնօրեն Բարբարա Յատտան, աշխատանքային առաջին օրը այդ մշակութային հաստատություններ այցելելու համար տոմս էր պատվիրել 1,6 հազար այցելու: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին;

Բարբարա Յատտայի կարծիքով ոչ մի վիրտուալ թանգարան չի կարող փոխարինել իրական այցելություններին: «Վիրտուալ տեղեկատվությունից կարելի է օգտվել թանգարան գնալուն նախապատրաստվելիս կամ էլ այցից հետո՝ արդեն հավաքած գիտելիքները խորացնելու համար»,- նշել է նա:

Կարանտինի շրջանում թանգարանների հարկադիր պարապուրդի օրերից քաղած օգուտը Յատտան համարում է այն, որ առաջացած ազատ ժամանակի ընթացքում կարողացել են ընդարձակել իրենց պաշտոնական կայքի թեմատիկ շարքերը՝ վիրտուալ տարածքը լրացնելով դիդակտիկ նոր նյութերով:

Վատիկանի թանգարաններում մեկ օրվա ընթացքում այցելուների առավել մեծ հոսքը կազմել է 29 հազար մարդ: Այժմ այդ թիվը մի քանի անգամ պակաս կլինի, քանի որ դա են պարտադրում աշխատանքը վերսկսելու համար սահմանված սանիտարական վերահսկողության պայմանները:

Նախկինում, այցելուների մեծ հոսքի պատճառով թանգարանների սրահում տիրում էր ժխոր և հսկիչների կողմից ամենից հաճախ օգտագործվող բառը «լռությունն» էր, իսկ այսուհետ այդ բառի փոխարեն, թերևս կհնչի «պահպանել տարածություն» զգուշացումը:

Թանգարաններում մտցվել է մուտքի տոմսերի պարտադիր նախնական պատվերի ռեժիմ: Ամեն 15 րոպեն մեկ այնտեղ հնարավորություն կունենան մուտք գործել 10-ական մարդուց կազմված խմբեր:

Այս ամենի հետ մեկտեղ թանգարանների աշխատանքային օրը ավելացվել է 2 ժամով:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 828 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673674>>հաջորդ