Դենիել Ռոեր․«․․․ Ոչ, պատմությունը չի ավարտվում։ Դա միայն սկիզբն է․․․» 02.19.2024
Ռուսաստանում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսեյ Նավալնու մասին լուրը ցնցել է կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերին։ Այդ մասին Ռոերը խոստովանել է «Los Angeles Times» թերթին տված հարցազրույցի ժամանակ։ Ըստ ռեժիսորի ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է; Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «novayagazeta.eu»֊ին։
Ռեժիսոր Դենիել Ռոերը «Նավալնի» վավերագրական ֆիլմի հեղինակն է։ Այդ ֆիլմում նա անդրադարձլ է ռուսաստանցի հայտնի քաղաքական գործչի թունավորման, այդ հանցագործությունը կատարողների որոնման, Գերմանիայում բուժումներ ստանալուց հետո կրկին Ռուսաստան վերադառնալու և սահմանն հատելուն պես ձերբակալվելու պատմությանը։
Այդ ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիան 2023թ․֊ին արժանացրել է «Օսկարի»։ Իսկ այդ ժամանակ ֆիլմի հերոս Նավալնին իր հայրենիքում արդեն երկրորդ տարին էր անցկացնում ճաղերի ետևում։
2024թ․֊ի փետրվարի 16֊ին հայտնի դարձավ, որ Նավալնին Ռուսաստանի Յամալո֊Նենեցական ինքնավար մարզում գտնվող «Բևեռային գայլ» գաղութում վախճանվել է։
«Գրողը տանի, մի՞թե պատմությունը ավարտվում է ահա այսպես»,֊ տարակուսել է կանադացի ռեժիսորը և նշել, որ պարտավոր է ինքն իրեն հիշեցնել, որ «․․․ ոչ, պատմությունը չի ավարտվում։ Դա միայն սկիզբն է․․․»։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի