Սկսվել է կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի թեկնածուների քվեարկությունը12.31.2014
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայում սկսվել են «Օսկար-2014» մրցանակի թեկնածուներին որոշելու համար քվեարկությունները: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Թեկնածուների առաջադրման գործընթացում ընդգրկվել են ակադեմիայի բոլոր անդամները, որոնց թվում նաև դերասաններ Ուիլլ Սմիթը, Կիրա Նայթլին, ռեժիսոր Քվենթին Տարանտինոն, երաժիշտ Էլթոն Ջոնը:
Արդեն լրացված էլեկտրոնային քվեաթերթիկները վերադարձվում են «PricewaterhouseCoopers» միջազգային դիտորդ-խորհրդատվական ընկերություն, որը, սկսած 1934 թ.-ից, իրականացնում է «Օսկար» մրցանակաբաշխության ձայների հաշվարկը՝ դրա բոլոր փուլերում: Այս ֆիրման պետք է համոզված լինի, որ ակադեմիկոսներից որևէ մեկը չի քվեարկել մեկ անգամից ավելի:
Աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակի թեկնացուների անունները հայտնի կդառնան 2015 թ.-ի հունվարի 15-ին: Իսկ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 22-ին: Այն կվարի կատակերգակ դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը: