Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թանգարան, որը երկու ամիսը մեկ այցելուների առաջ փակում է իր դռները

10.05.2023


Իտալիայում, Ֆլորենցիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի պատկերասրահը երկու ամիսը մեկ փակում է իր դռները այցելուների առջև, որպեսզի կարգի բերի և փոշուց մաքրի Միքելանելոյի Դավիթի նշանավոր քանդակը։Ակդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։

Դավիթը Ակադեմիայի սրահում է «բնակվում» վերջին 150 տարիներին։

Հսկայական մարմարե քանդակը, սկսած 1504թ․֊ից, դարեր շարունակ գտնվելիս է եղել բաց երկնքի տակ։ Գլուխգործոցը տեղումների ու քամիների ազդեցության տակ փչացնելուց խուսափելու համար 1873 թ․֊ին դրվեց հատուկ ծածկի տակ։

Քանդակի համար պատկերասրահը որպես վերջնական հանգրվան ընտրելու մասին Նշելով՝ Գեղեցիկ արվեստների ակադեմիայի տնօրեն Սիսիլիա Հոլլբերգը ասել է, որ մեկ ու կես դար առաջ թանգարանում պահվող արձանը ներկայանում է կրոնական ենթատեքստով։

«Թանգարանը,֊ ասել է Հոլլբերգը,֊ կառուցված է բազիլիկայի տեսքով, որն ունի իրական ափսիդ։ Ուղիղ կենտրոնում, որտեղ սովորաբար մենք տեսնում ենք խորանը, գտնվում է Միքելանջելոյի Դավիթը»։

Հին Կտակարանի հերոսի ավելի քան 5 մետրանոց արձանն աշխարհի առավել հայտնի քանդակներից է։ Այս գլուխգործոցի պահպանության խնդիրը մեծ հոգածության տակ է։ Թանգարանը երկու ամիսը մեկ անգամ մեկ օրով փակվում է, որպեսզի քանդակը մաքրեն փոշուց և կարգի բերեն միջավայրը։

Ասենք, որ Ֆլորենցիայի Սինյորիի հրապարակում մարդիկ կարող են տեսնել Միքելանջելոյի կերտած Դավիթին ճգրիտ կրկնող մեկ այլ Դավիթի ևս ։ Դա Գեղեցիկ արվեստների թանգարանում պահվող արձանի կրկնօրինակն է։ Անշուշտ, այս մեկը այնքան թանկարժեք չէ, որքան բնօրինակը, բայց և այնպես , այն էլ իր չափով է խորհրդանշում իտալական մշակույթը և արվեստը՝ մանավանդ որ հենց Սինյորիի հրապարակում է առաջին անգամ հեռավոր 1504թ․֊ին հանրությանը ներկայացվել Դավիթի մարմարակերտ բնօրինակը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 148 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ