Անիշ Կապուրը փոխել է ժամանակակից քանդակագործության լանդշաֆթը10.09.2023
Անցած շաբաթվա վերջին, հոկտեմբերի 7֊ին, Իտալիայում, Ֆլորենցիայի «Պալացցո Սթրոցցի»֊ի ցուցասրահում բացվել է ժամանակակից բրիտանա֊հնդկական նշանավոր մոնումենտալիստ֊նկարիչ, քանդակագործ Անիշ Կապուրի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրանքում տեղ են գտել արվեստագետի ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ նոր աշխատանքները։ Այդ մասին «ru.euronews.com»֊ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
Անիշ Կապուրը համարվում է այսօր ապրող առավել ազդեցիկ մոնումենտալիստներից մեկը։ Նա անվերադարձ փոխել է ժամանակակից ողջ քանդակագործության լանդշաֆթը։
Արվեստագետի ներկայացրած ցուցադրանքի կենտրոնում ներկայացվում է նոր, հսկայական քանդակ, որը մանրամասնորեն մտահղացված է ֆլորենտական վերածննդի հայտնի «Պալացցո Սթրոցցի» պալատի ներքին բակի հետ հարմոնիկ միջավայր ձևավորելու համար։ Այս կենտրոնական առարկայից բացի, սրահներից յուրաքանչյուրում այցելուները կանցնեն գրավիչ ոդիսականի միջով, որը ամբողջովին ընդգրկում է Կապուրի անցած ստեղծագործական ճանապարհը։ Այս ճամփորդությունը ընթանում է նրա բեկբեկուն հայելային քանդակների միջով, մորեգույնով հագեցած ինստալիացիաների և հայտնի «Vantablac» ստեղծագործության ձևավորած միջավայրով։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2024թ․֊ի փետրվարի 4֊ը։
Ծանոթություն։
Անիշ Կապուրը ծնվել է Հնդկաստանի Բոմբեյ (Մումբայ) քաղաքում 1954 թվականին։ 1972 թվականին տեղափոխվել է Անգլիա, որտեղ ապրում է ևաշխատում մինչև այսօր։ Քանդակագործն իր գեղարվեստական կրթության մեծ մասը ստացել է Մեծ Բրիտանիայի հեղինակավոր արվեստի դպրոցներում, ինչպիսիք են Հորնսիի արվեստի քոլեջը և Չելսիի արվեստի դիզայնի դպրոցը:
2013 թվականին Կապուրին շնորհվել է ասպետի կոչում՝ կերպարվեստին մատուցած ծառայությունների համար, իսկ 2014 թվականին Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Նա հայտնի է իր քանդակներով, իսկ նրա նախընտրած նյութը պողպատն է։
Աշխատանքների տարածության փոփոխական բնույթի պատճառով նրան կոչել են արկածային ձևերի ինժեներ։ Նրա արվեստում պարբերաբար առկա է բևեռականության սկզբունքը` ի տարբերություն չափերի, ձևերի և արտացոլումների: Կապուրի աշխատանքների անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել ոչ միայն Բրիտանիայում, այլև՝ Շվեյցարիայում, Իսպանիայում, Կանադայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Հոլանդիայում և այլուր։