Կառույցները ստեղծվում են Ռեժիսորների գիլդիային կից 08.26.2019
Ռուսաստանի իշխանության օրենսդիր և գործադիր մարմինները կրկին անդրադարձել են 2007թ.-ից գործունեությունը դադարեցրած թատրոնի աշխատանքային շուկան (թատերական բիրժան) վերականգնելու գործընթաց: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը, թեև տեղեկացրել է, որ կողմ է նման հարթակ ստեղծելուն, սակայն դա չի մտնում իր իրավասությունների շրջանակների մեջ: Սակայն այստեղ նաև նշել են, որ Թատերական գործիչների բազայի վրա հիմնված նման միասնական ռեսուրսի ստեղծման նախաձեռնողները կստանան իրենցից անհրաժեշտ օժանդակություն: Նախարարությունում նշել են, որ նման ռեսուրսը մեծապես կօժանդակի շատ դերասանների և մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտների առավել հեշտ գտնել իրենց համար աշխատանք: Գերատեսչությունում նաև ընդգծել են, որ նման կառույցները, սովորաբար, ստեղծվում են, օրինակ, Ռեժիսորների գիլդիային կից, սակայն այդպիսի հարթակ առայժմ ոչ մի տեղ չկա: