Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միության նորընտիր նախագահը ընդգրկվել է երկրի նախագահի նախընտրական թիմում

12.12.2023

Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի թատերական գործիչների միության նորընտիր նախագահ Վլադիմիր Մաշկովը ընդգրկվել է Պուտինի նախընտրական շտաբի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է « oteatre.info»֊ն։

Այսպիսով, 2024թ․֊ին ՌԴ նախագահական ընտրություններում Մաշկովը կգործի Վլադիմիր Պուտինին աջակցող այն նույն թիմում, որտեղ ընդգրկված են նաև «Եդինայա Ռոսսիա» («Միացյալ Ռուսաստան») կուսակցության Գերագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, Մոսկվայի թիվ 52 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն, Կուրչատովի անվան ինստիտուտի նախագահ Միխայիլ Կովալչուկը, Դոնեցկի ժողովրդական Հանրապետության օրենսդիր մարմնի խոսնակ Արտյոմ Ժիգոն, երգչուհի Պոլինա Գագարինան և այլք։

Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Մաշկովը հայտարարել է, որ «ստեղծագործող գործիչները միշտ օժանդակել և պետք է օժանդակեն Նախագահին»։

Ես որպես ստեղծագործական կոլլեկտիվի անդամ կարող եմ ասել, որ մեր թատրոնի, կինոյի ոլորտի գործընկերների մեծ մասը, այլ ստեղծագործական ոլորտների գործիչներ, միշտ եղել են ու կլինեն սեփական երկրի նվիրյալներ, միշտ օժանդակել են և պետք է օժանդակեն նախագահին»,֊ Մաշկովի խոսքը մեջբերել է լրատվամիջոցը՝ հղում անելով «ria.ru»֊ին։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Մաշկովը ՌԴ թատերական գործիչների միության նախագահ է ընտրվել դեկտեմբերի 4֊ին՝ այդ կազմակերպության արտահերթ համագումարում, որը հավաքվել է արագ կարգով՝ մեկ ամսվա ընթացքում։ Նախկին նախագահը՝ Ալեքսանդր Կալյագինը, որը այդ կազմակերպությունը ղեկավարել է 27 տարի, հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը ղեկավարի փոփոխության կարիք ունի և, որ ընտրությունների համար միության անդամներին արտահերթ համագումարի հավաքվելու ծախսերը ստանձնել է պետությունը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 55 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ